
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Ուրարտու»-«Շիրակ» հանդիպումը ուղեկցվեց սկանդալով։ Երկրորդ խաղակեսում իրավիճակը կտրուկ սրվեց, երբ 72-րդ րոպեին լատվիացի մրցավար Ստրեյմանիսը ցույց տալով երկրորդ դեղի քարտը խաղադաշտից հեռացրեց Գյումրիի թիմի գոլի հեղինակ Բակայոկոյին։ Ըստ Ստեյմանիստի «Շիրակի» ֆուտբոլիստն այդ դրվագում սիմուլյացիայի էր դրմել, բայց․․․։ Ուսումնասիրելով դրվագը համոզվում ենք, որ Բակայոկոն միանգամայն բնական է հայտնվում խոտածածկին։ Նշենք, որ ֆուտբոլիստները սովորաբար սիմուլյացիայի են դիմում 11 մետրանոց հարված վաստակելու համար։ Տվյալ դրվագում Բակայոկոն մրցակցի տուգանային հրապարակից բավական հեռու էր և նրան դեղին քրատով պատժելը մեղմ ասած տրամաբանական չէր։ Երեկ Գյումրիի «Շիրակ» ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել կատաևվածի մեջ մեղադրելով ֆուտբոլի ֆեդերացիային․ «Վերադառնալով Առաջին խմբից՝ «Շիրակը» դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ ու կրկին պայքարում էր տիտղոսի համար: Նման կարևորության խաղում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Հավասար ընթացող մրցավեճում՝ խաղի ամենավճռորոշ պահին, ՀՖՖ-ի հետ ջերմ հարաբերություններ ունեցող լատվիացի պատուհասը հորինեց կարմիր քարտ, ինչն իր ազդեցությունը թողեց խաղի հետագա ելքի վրա: Արդյունքում «Շիրակին» կրկին միտումնավոր զրկեցին տիտղոսից, ինչպես միշտ եվրագավաթի ուղեգիր շնորհեցին «Ալաշկերտին», գավաթն էլ նվիրեցին «Ուրարտուին»: Մինչ այդ անհիմն կերպով ՀՖՖ-ն մերժել էր «Շիրակ» ակումբի դիմումը ու անօրինական կերպով չգրանցեց Դիմիտրիյե Պոբուլիչի տրանսֆերը:
Այս մասով բողոքարկել ենք ՖԻՖԱ, սակայն ինչպես հասկանում եք պատասխանը նման դեպքերում ժամանակ է պահանջում: Կարճ ասած՝ ամեն ինչ արվեց մեզ հերթական տիտղոսից կրկին զրկելու համար ու սա տեղի է ունենում որերորդ անգամ անընդմեջ:Թե ովքեր են սպասարկելու խաղը ՀՖՖ-ն «Շիրակից» գաղտնի էր պահում մինչև խաղի նախօրեն ու դա այն դեպքում, երբ «Ուրարտուին» դա քաջ հայտնի է եղել խաղից շատ առաջ: Խոսքը այն մրցավարի մասին է, որի անունը ամենավերջին բառերով լայն քննարկվեց ռումինական մամուլում Հայաստան-Ռումինիա (3:2) խաղից հետո (պատճառը` լատվիացու կայացրած որոշումներն էին՝ խաղից դուրս վիճակից գոլ, կարմիր քարտ): Ի դեպ, դրա «պատասխանը» ՀՖՖ-ի չինովնիկները ստացան պատասխան խաղում` ծեծի ենթարկվելով Բուխարեստում ռումինացիների կողմից, որի համար նույնիսկ բողոք չներկայացրեցին: Խաղի տեսուչն էր տխրահռչակ Սլավա Ղազարյանը, իսկ VAR-մրցավարներն էին տխրահռչակ Զավեն Հովհաննիսյանն ու Սլավայի որդին՝ Մեսրոպը:
Վերջիններս մշտապես հայտնվում են այն ժամանակ, երբ պետք է «Շիրակին» զրկել տիտղոսից:Սիրելի շիրակցիներ, «Շիրակ» ակումբի ողջ անձնակազմն ամեն ինչ արել էր ֆուտբոլի դաշտում արդար պայքար մղելու համար: Տղաներն իրենց առավելագույնը տվեցին դաշտում: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար: Մենք մեզ զգում էինք ինչպես տանը: «Հանրապետականը» հիշեցրեց Գյումրու Քաղաքային ստադիոնը ու թերևս սրանով ամեն ինչ ասված է: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք»։ Այս հայտարարությունով Գյումրիի թիմը հստակ և հասցեական մեղադրանքեր է հնչացրեց Հայաստանի ֆուտբոլայի գերատեսչության հասցեին, որը պահանջում է պարզաբանում։ Այն որ Ստրեյմանիսը կոպիտ սխալ է թույլ տվել կարծում ենք պարզ է։ Բայց արդյո՞ք լատվիացի մրցավարը գործել է ուղղորդված՝ ի վնաս «Շիրակի»։ Այս հարցի պատասխանին սպասում են հազարավոր երկրպագուներ։
Հայկական ֆուտբոլային ընտանիքում շատ է խոսվում, որ ՀՖՖ-ն «Ուրարտուի» և «Ալաշկերտի» նկատմամբ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի։ Եզրափակչում տեղի ունեցածը շատերիի ստիպում է պնդել, որ ֆուտբոլի ֆեդերացիան օգնել է «յուրայիններին»։ Ավելին արդեն իսկ կա մտավախություն, որ ՀՖՖ-ն կօգնի նաև Ջևան Չելոյանցի և չգիտես ինչպես հայկական քաղաքացիություն ստացած ազգությամբ ռուս Դմիտրի Գունկոյի «Ուրարտուին» դառնալ Հայաստանի չեմպիոն։ Բնական է, որ ՀՖՖ-ն կհերքի բոլոր մեղադրանքները և հանդես կգա փոխադարձ մեղադրանքով։ Ստեղծված իրավիճակում կարևոր է, որպեսզի ոչ միայն Գյումրիի «Շիրակի» երկրպագուները համախմբվեն և ճնշում գործադրելով պարզեն, թե ինչ է իրականում տեղի ուենում։