Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

ՀԱՊԿ-ում մնալն ավելի մեծ ռիսկ է. Հայաստանը նման միջոցառումների կարիք չունի

Դուշանբեում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ICFEC) նիստը։ Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքէջում։ «Հանդիպման մասնակիցները քննարկել են անցյալ տարվա հոկտեմբերին Մոսկվայում կայացած Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախորդ նիստի որոշումների կատարման ուղղությամբ հանձնաժողովի գործունեության արդյունքները, ինչպես նաև կազմակերպության մարմինների՝ զարգացման վերաբերյալ որոշումների կատարման ընթացքը։ Կազմակերպության անդամ երկրների միջև ռազմատնտեսական համագործակցության, մտքերի փոխանակման ընթացքում հանձնաժողովը մի շարք կարևոր որոշումներ է ընդունել ՀԱՊԿ ձևաչափով ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ», – ասված է հաղորդագրության մեջ։

Միջոցառումը նախագահել է Ռուսաստանի փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար, Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ Դենիս Մանտուրովը։ Հանդիպմանը նա նշել է, որ այն ընթանում է աշխարհաքաղաքական անկայունության բարդ ժամանակաշրջանում։ «Սա էլ ավելի արդիական է դարձնում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական ներուժի ինտենսիվ ձևավորման խնդիրը: Այդ նպատակին հասնելու հիմնական գործիքներից մեկը ռազմական արտադրանքի արտադրության բնագավառում գիտաարդյունաբերական համագործակցության զարգացումն է, դրանց արդիականացումը և վերանորոգումը: Աշխատանքներն այս ուղղությամբ տարվում են երկար տարիներ, սակայն գործընկերության ներուժն ամբողջությամբ չի իրականացվում»,- ասել է Մանտուրովը։

Ինչքանո՞վ  են նման միջոցառումները Հայաստանին պետք, արդյոք մեր երկիրը պետք է շարունակի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում։ «Հանուն Հանրապետություն» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը գտնում է, որքան մենք մասնակցենք ՀԱՊԿ ցանկացած բնույթի հանդիպումներին, մեր անվտանգային իրավիճակն էլ ավելի կթուլանա.«ՀԱՊԿ-ն ամեն ինչի մասին է, բացի անվտանգությունից։ Հենց ՀԱՊԿ անդամակցությունը ապահովում է Հայաստանի վտանգված լինելու իրավիճակը, հետևաբար թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ԵԱՏՄ-ն, թե՛ Ռուսաստանի հետ առնչվող  վերպետական որևէ այլ կազմակերպություն չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բլեյանը անդրադարձավ այն հակադարձումներին, թե կան ՀԱՊԿ-ից դուրս գալու ռիսկեր.«Այո՛, ռիսկեր կան, բայց մնալով ՀԱՊԿ-ում ու համագործակցելով այդ կառույցի հետ, ռիսկերը չեն վերանում։ Այսինքն՝ բոլոր այն վտանգները, որոնք մենք սպասում ենք որպես պատժամիջոց  Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ այս բոյկոտը շարունակելու պարագայում, արդեն իսկ կան։ Երբ դու  դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից՝ կան ռիսկեր, բայց երբ մնում ես՝ ռիսկերը չեն վերանում։ Տարբերությունն այն է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալով գոնե հնարավորություն ունես գտնել, տեսնել, զննել այլ հնարավորություններ ու այլընտրանքներ։ Մեր իրավիճակում անվտանգ բան չկա, որևէ որոշում անվտանգ չէ և ամենավտանգավորը՝ ոչ մի բան չանելն է, հընթացս սպասելն է, թե ինչ տեղի կունենա»,-նկատեց նա

Առնոլդ Բլեյանը համարում է, որ մենք ընտրել ենք իշխանություն, որպեսզի նա գտնի այդ այլընտրանքները.«Մենք տեսնում ենք ազդակներ Ֆրանսիայի կողմից, այդ երկրի ԱԳ նախարարն էլ օրերս Հայաստանում էր, նաև՝ Հնդկաստանի, ԱՄՆ-ի կողմից։ Իշխանությունը նրա համար է, որպեսզի ինքը նախաձեռնի այդ այլընտրանքների փնտրտուքը։ Հակառակ դեպքում՝ իշխանությունը պետք է հայտարարի, որ գործող անվտանգային համակարգը մեր վտանգված լինելն է միայն ապահովում, բայց մենք չենք կարողանում իրավիճակը փոխել ու հեռանում ենք։ Իշխանությունը պետք է անկեղծ լինի, ասի՝ դիմել ենք, փորձել ենք, չի ստացվում։ Այսօր  ամենամեծ խնդիրը, որ ունի ՀՀ քաղաքացին՝ անվտանգային համակարգի անորոշ վիճակն է, բոլորս էլ հասկանում ենք, որ այն անվտանգային համակարգը, որ ունենք՝ չի գործում։ Եթե մարդիկ մտածում են՝ ռուսները գնան, կունենանք անվտանգային վակուում, ապա՝ ո՛չ։ Այդ անվտանգային վակուումն արդեն կա, որովհետև ռուսները կան, բայց որպես պաշտպանիչ միջոց՝ չկան։ Պետք եղած ժամանակ՝ մի քանի ժամ շուտ դուրս են գալիս, ադրբեջանցիների համար ճանապարհ բացում»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում