Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով ջախջախում է Անդորրային (լուսանկարներ)

Քիչ առաջ ավարտվեց «Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբի Անդորրա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականը խոշոր` 0:3 հաշվով հաղթանակ տարավ և վաստակած 11 միավորով ընթանում է 4-րդ տեղում: 

Ամբողջ հանդիպումն անցավ Հայաստանի հավաքականի տարածքային և խաղային առավելությամբ: Եթե առաջին խաղակեսի սկզբում մեր տղաների մոտ որոշակի լարվածություն էր նկատվում և փոխանցումների խոտանը շատ էր, ապա 35-րդ րոպեին Մարկոսի խփած գեղեցիկ գոլից հետո Վարդան Մինասյանի սաները սկսեցին շատ ավելի վստահ գործել:

Իսկ 75-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի խփած գոլից հետո Հայաստանի հավաքականի հաղթանակն արդեն կասկած չէր հարուցում:

Մրցավարի ավելցրած ժամանակում երրորդ գոլը խփեց մեր հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը, ով անվրեպ իրացրեց Կառլեն Մկրտչյանի վաստակած 11-մետրանոց հարվածը:

Իհարկե մրցակիցը կարգով զիջում էր Հայաստանի հավաքականին և Վարդան Մինասյանին ու նրա սաներին չէր ներվի այլ արդյունքը, սակայն չմոռանանք, որ մեր խմբի առաջատարներներց ոչ մեկին չի հաջողվել խոշոր հաշվով հաղթել Անդորրային:

Ավարտվեց նաև Ռուսաստան-Մակեդոնիա հանդիպումը: Ռուսատանի հավաքականը մեծ դժվարությամբ նվազագույն հաշվով առավելության հասավ մակեդոնացիների նկատմամբ և 16 միավորով ստանձնեց B խմբի առաջատարի դերը: Հանդիպման միակ գոլը 41-րդ րոպեին խփեց Իգոր Սեմշովը:

Իռլանդիա-Սլովակիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:

REUTERS PICTURES


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում