Անգլիական «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել գերմանական «Վերդեր»-ի և Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Պեր Մերտեզակերին: Այս մասին հայտնում է soccer.ru-ն:
26-ամյա պաշտպանը, որի հասակը գրեթե 2 մետր է, ունի խաղային լավ փորձառություն ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ միջազգային խաղերում:
Նա գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 221 հանդիպում, իսկ Գերմանիայի հավաքանակի կազմում խաղացել է 75 խաղ` մասնակցելով 2006, 2010 թվականների աշխարհի և 2008 թ-ի Եվրոպայի առաջնություններին:









































