Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Գործարքը կայացած է․ Ինչու և ինչպես «Ռոման» կորցրեց Մխիթարյանին

«Ռոման» կորցրեց Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկին՝ Հենրիխ Մխիթարյանին։ Վերջինս կարիերան կշարունակի Միլան «Ինտերում»։ Այս տեղեկությունը հաստատել է միլանյան ակումբի գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան: «Կարող եմ հաստատել՝ մենք ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Գործարքները կայացած են»,- մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է Մարոտան: Մխիթարյանն առաջիկա օրերին կժամանի Միլան, բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի թիմի հետ, իսկ Օնանան արդեն Միլանում է, իսկ բուժզննումն անցել էր հունվարին: Մարոտան հաստատել է նաև, որ ակումբը բանակցություններ է վարում Լուկակուի և Դիբալայի ձեռքբերման վերաբերյալ: Ըստ իտալական լրատվամիջոցների մայիսի կեսերին «Ռոմայի» ղեկավարությունը դադարեցրել էր բանակցությունները Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Ավելի ստույգի Հռոմի թիմը հրաժարվել էր կատարել Մխիթարյանի պահանջները։ Իտալական մամուլը գրում էր, որ բանակցությունների ընդհատվելուց հետո Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին միանգամից 4 ակումբներ։ Մասնավորապես, բացի «Ինտերից» հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում էին ձեռք բերել «Նապոլին», ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Աստոն Վիլլան» և Լոնդոնի «Տոտենհեմը»։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով «Ռոման» այս տարվա ապրիլին առաջարկ էր ներկայացրել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը ընդամենը մեկ մրցաշրջանով երկարաձգելու: Պայմանագրի երկարաձգման հիմքում սակայն ֆուտբոլիստի աշխատավարձի կրճատումն էր։

Արդեն իսկ ավարտված պայմանագրով Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 3․5 միլիոն եվրո էր։ Ապրիլին «Ռոման» առաջարկել էր Մխիթարյանին տարեկան ընդամենը 2 միլիոն եվրո։ Նման իրավիճակում «Ինտերի» առաջարկն անհամեմատ ավելի շահավետ էր, որից հրաժարվելը տրամաբանական չէր լինի։ Ավելին, Միլանի թիմը կարգով բարձր է «Ռոմայից» և գալիք մրցաշրջանում ելույթ է ունենալու Չեմպիոնների լիգայում։ Տևական դադարից հետո Մխիթարյանը ելույթ կունենա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Իտալիայի ավարտված առաջնությունում «Ռոման» բավարարավել էր միայն 6-րդ հորիզոնականով և 2022/2023 թթ․ մրցաշրջանում կխաղա Եվրոպա լիգայում։ Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին իտալական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» և «Ինտերը» կպայքարեն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար։ ԶԼՄ-ները գրել էի նաև նաև, որ Մխիթարյանը վաստակում է տարեկան 3․5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ունի հնարավորություն ավելի շատ վաստակելու խաղալով Ա սերիայի թոփ ակումբներից մեկում։

Նշվում էր նաև, հայ կիսապաշտպանը դժգոհ է իտալական թիմում իր կարգավիճակից։ Մասնավորապես, գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին ավելի շատ օգտագործում էր պաշտպանական գործողություններում մինչդեռ հայ կիսապաշտպանը շատ ավելի արդյունավետ է առջևի գծում: Corriere dello Sport-ի տեղեկություններով Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն էին հայտնել ռուսական մի քանի ակումբներ։ Ամանորից հետո սակայն Մխիթարյանի և Մոուրինյոյի հարաբերությունները կարգավորվեցին։ Ավելին, վերջին ամիսներին պորտուգալացի մասնագետը «Ռոմայի» ղեկավարության հետ բանակցություններ էր վարել հայ ֆուտբոլիստին թիմում պահելու համար։ Նշենք, որ ձմռանը Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար «Ինտերը» պետք է կլորիկ գումար վճարեր «Ռոմային»։ Հիմա արդեն Միլանի թիմը Մխիթարյանի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով պայմանագիր կկնքի։ Ավելին, «Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերըտ ձեռք է բերել առանց ֆինանսական փոխհատուցման։

Ինչևէ, հունիսի սկզբին Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ Երևանում էր։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ հայ ֆուտբոլիստը Երևանից անմիջապես մեկնկել է Միլան, որտեղ պատրաստվում է բուժզննում անցել։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Մխիթարյանը հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում