Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը: Մինչև 53 կգ քաշային կարգում հրաշալի հանդես եկավ Իզաբելլա Յայլյանը, ով հաղթող ճանաչվեց թե՛պոկում, թե՛ հրում վարժություններում և միանգամից 3 ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի հավաքականի համար:
Երկամարտում Իզաբելլան ցույց տվեց 170 կգ արդյունք. պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 77 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժության ժամանակ` 93 կգ:
Երկրորդ տեղը զբաղեցրեց բելառուս Դարիա Ցևելևան (168 կգ.), բրոնզե մեդալին արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Երշովան (156 կգ):