Տոգոյի հավաքականի և «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էմանուել Ադեբայորը առաջիկա տարում հանդես կգա «Տոտենհեմ»-ում: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Այսօր ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո կողմերը վարձավճարի պայմանագիր կկնքեն` համաձայն որի՝ «Տոտենհեմ»-ը կվճարի Ադեբայորի աշխատավարձի մեծ մասը` շաբաթը 170 հազար ֆունտ սթերլինգ:
Նշենք, որ առաջիկա հանգստյան օրերին Անգլիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ կընդունի հենց «Մանչեսթեր Սիթի»-ին, սակայն Ադեբայորը չի մասնակցի այդ հանդիպմանը. պայմանագրի համաձայն՝ նա իրավունք չունի խաղալ սեփական թիմի դեմ:





































