Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլ. Հայաստանի հավաքականը զիջեց Լատվիայի ընտրանուն
Մարտի 21-ին՝ Արմավիրում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման B լիգայի երկրորդ խմբի Լատվիա-Հայաստան հանդիպումը։ Լատվիայի ընտրանին առավելության հասավ 2:0 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը 0։4 հաշվով զիջել էր Թուրքիային։ Երկու խաղում կրելով նույնքան պարտություն և չխփելով ոչ մի գոլ Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրեց վերջին՝ 3-րդ հորիզոնականը դուր մնալով հետագա պայքարից։









































