Saturday, 04 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Լուրջ կորուստներ Հայաստանի ազգային հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց նախապատրաստվել մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Չեռնոգորիայի և մարտի 29-ին Օսլոյում տեղի ունենալիք Նորվեգիայի դեմ ընկերական հանդիպումներին։ Ռուսաստանում ելույթ ունեցող Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը Երևան կժամանեն այսօր երեկոյն: Վաղը Երևան կժամանեն Հայաստան Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը և Սարգիս Ադամյանը։ Մյուս բոլոր ֆուտբոլիստներն արդեն ազգային թիմի ճամբարում են։ Առաջիկա հանդիպումներին ընդառաջ մեր հավաքականն ունի կորուստներ։ Կիպրական «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Covid-19 դրական թեստի պատճառով բաց կթողնի հավաքն ու առաջիկա խաղերը։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։ Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պաճառով հավաքականին չի միանա նաև Լուկաս Սելարայանը։ Նշենք, որ «Կոլամբուս Կրյուն», որտեղ ելույթ է ունենում Սելարայանը վերջին հանդիպումն անց է կացրել երեկ ՄԼՍ-ի շրջանակներում է ոչ-ոքի 1։1 խաղալով Նյու Յորքի «Ռեդ Բուլսի» հետ։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Սելարայանը հարված է ստացել ծնկին։

Վնասվածքի լրջության վերաբերյալ դեռ հստակ տեղեկություն չկա։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների վնասվածքը ծանր չէ։ Սելարայանը վերջին հանդիպումներում աչքի էր ընկել բարձր արդյունավետությամբ և նրա բացակայությունը կարելի է համարել մեծ կորուստ։ Նշենք, որ Սելարայանը մեր հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի նրա տրանսֆերը 8 միլիոն եվրո է: Այսօր հայտնի դարձավ նաև, որ վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումներին չի մասնակցի նաև Սարգիս Ադամյանը։ Բելգիայի առաջնությունում նա բավական արդյունավետ խաղ էր։ 32-րդ տուրում «Բրյուգեն» նախօրեին սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթել էր «Գենկին»։ Ադամյանը խփել էր իր թիմի երրորդ գնդակը։ Ցավոք, հենց այս մրցավեճում Ադամյանը վնասվածք է ստացել և փոխարինվել։ Մեր հավաքականի ֆուտբոլիստը արդեն 5 գնդակ է խփել «Բրյուգեի» կազմում ինչը բավական բարձր ցուցանիշ է։ Հիշեցնենք, որ Ադամյանը բելգիական թիմում ելույթ է ունենում վարձակալության հիմունքներով։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է գերմանական «Հոֆենհայմին»։ Ադամյանի փոխարեն Խոակին Կապառոսը ազգային թիմ է հրավիրել «Ուրարտուն» ներկայացնող Արթուր Միրանյանին։ Փաստորեն, 2022 թվականի մեկնարկային հանդիպումները կանցկացնի առանց երեք առաջատար ֆուտբոլիստների։ Չմոռանանք, որ այլևս ազգային թիմում չէ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Փետրվարի վերջին նա հայտարարել էր Հայաստանի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին։ Մխիթարյանի բացակայության պայմաններում ազգային թիմի թևկապը ամենայն հավանականությամբ կկրի «Փյունիկի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։ Վերջինս վնասվածքի պատճառով տևական ժամանակ չէր հրավիրվել ազգային թիմ։ Ինչևէ, հավաքական հրավիրված ֆուտբոլիստների հիմնական մասը գտնվում է լավ մարզավիճակում։

Խոսքը հատկապես վերաբերվում է կիսապաշտպանական օղակի ֆուտբոլիստներին։ «Կրասնոդարը» ներկայացնող Էդուրդ Սպերցյանը պարզապես փայլուն խաղ է ցուցադրում։ Նրա դուբլի շնորհիվ Կրասնոդարի թիմը վերջերս Մոսկվայում 2։1 հաշվով հաղթեց «Սպարտակին»։ Արդեն իսկ խոսվում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր հայտնությունն է։ «Պոգոնի» կազմում տպավորիչ խաղով աչքի է ընկնում Վահան Բիչախչյանը, որը ճանաչվել է Լեհաստանի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Սլովակիայի առաջնությունում գոլերի հաշիվը բացեց «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

Ինչևէ, Խոակին Կապառոսի կողմից Չեռնոգորիայի և Նորվեգիայի դեմ հանդիպումներին առաջին անգամ Հայաստանի հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։ Վերջինս և Սերոբյանը կիսապաշտպաններ են, իսկ Մկրտչյանը՝ պաշտպան։ Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկա հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականն անց է կացնելու առանց նոմինալ՝ կենտրոնական հարձակվողի։ Արգենտինական «Բոկա Խունյորսում» ելութ ուենեցող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հավաքական չի վրավիրվել, իսկ «Ալաշկերտի» ներկայացուցիչ Ալեքսանդր Կարապետյանը՝ ծանր վնասվածք ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում