Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, դեկտեմբերի 25-31 տեղի կունանա կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար:
Մրցաշարը նախատեսված էր անցկացնել Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում, բայց նշած վայրում ստուգատեսը չեղարկվեց կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճառով:
Նման ձևաչափով առաջնությունները անցկացվում են 2012 թվականից, իսկ գործող չեմպիոնը նորվեգացի Մագնուս Կառլսենն է: Այս մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, իսկ կանանց պայքարում` Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը: