Դեկտեմբերի 7-ին կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։
Նախնական փուլի հանդիպումները կկայանան ապրիլի 4-13-ը՝ Բուլղարիայում,- հայտնում է ՀՖՖ-ն։