Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Աղետալի պատկեր․ Հայաստանի երկու հավաքականների պարտությունը 0։37 հաշվով

Հայաստանի երկու հավաքականներն ավարտեցին ելույթը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը խմբային մրցաշարին մասնակցեց Մինսկում, իսկ մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը՝ Բոսնիա և Հերցեգովինայում։ Սկսենք պատանեկան հավաքականից․ մերոնք ընդգրկված էին 13-րդ ենթախմբում Անգլիայի, Սլովակիայի և Բելառուսի հետ։ Առաջին տուրում Անգլիային 0։7 հաշվով զիջելուց հետո Հայաստանի հավաքականը 5։0 հաշվով պարտվել էր Սլովակիային։ Վերջին խաղում էլ մեր ֆուտբոլիստները 0։2 հաշվով զիջել էին Բելառուսին։ Փաստորեն, երեք խաղում կրելով նույնքն պարտություն Հայաստանի հավաքականը տապալվեց գնդակների 0։14 հարաբերակցությամբ։

Ի դեպ, վերջին երեք ընտրական մրցաշարերում Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ մի միավոր չի վաստակել և պարտվելով բոլոր 12 մրցավեճերում։ Ավելին, բոլոր այդ հանդիպումներում մերոնք պարտվել են չոր կամ խոշոր հաշվով։ Վերջին անգամ Հայաստանի տարիքային այս հավաքականը գոլ է խփել 2017 թվականի մարտի 23-ին 1։10 հաշվով զիջելով Գերմանիայի հավաքականին։ Բայցի այս պարտությունից այս շրջափուլում Հայաստանը 0։6 հաշվով զիջել էր Թուրքիային և 0։5 հաշվով Ֆինլանդիային։ Վիճակագրական տվյալները մեկնաբանելն ընդունեք, որ բարդ է։ Մենք գործ ունենք տարիքային մի հավաքականի հետ, որն արդեն 4 տարի է գոլ չի խփում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատանեկան ֆուտբոլը գտնվում է աղետալի վիճակում։ Անդրադառնանք նաև աղջիկների հավաքականին․ մերոնց հետ միևնույն ենթախմբում էին ընգրկված Բոսնիա-Հերցեգովինայի, Էստոնիայի և Մոնտենեգրոյի հավաքականները։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0։13 հաշվով զիջել էր բոսնիացիներին, իսկ երկրորդ խաղում 0։4 հաշվով՝ Մոնտենեգրոյին։ Երեկ տեղի ունեցած վերջին տուրում Հայաստանի հավաքականը 0։6 հաշվով պարտվել էր արդեն Էստոնիային։ Երեք խաղում կրելով նույնքան պարտություն մեր աղջիկների հավաքականը ձախողվեց գնդակների 0։23 հարաբերակցությամբ։

Փաստորեն Հայաստանի երկու հավաքականները ընդհանուր առմամբ պարտվեցին 0։37 հաշվով։ Բոսնիայից կրած պարտությունից հետո ներկայացնելով մի աղջիկների հավաքականի վիճակագրական մի քանի տվյալ խոսել էինք նման թիմ ունենալու և պահելու նպատակահարմարության մասին։ Մասնավորապես, ո՞րն է նման թիմով Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակը։ Արդյո՞ք երկնիշ թվով պարտվող հավաքականը կարող է ապագա ունենալ։ Արդյո՞ք մեղք չեն այն աղջիկները, որոնք խաղադաշտում փորձում են պայքարել, բայց պարտվում են 13։0 հաշվով։ Եվ վերջապես, արդյոք մեղք չենք մենք։ Վերջիվերջո 13։0 հաշվով պարտվող թիմը ներկայացնում է մեր պետությունը։ Որքանով է ճիշտ պետության պատվի հետ այս կերպ խաղալը։ Վերջին 5 տարիներին Հայաստանի աղջիկների Մ-19 հավաքականը գեթ մեկ գնդակ չի խփել ընտրական մրցաշարերում։ Ավելին 5 տարվա ընթացքում մերոնց միայն մեկ անգամ է հաջողվել պարտվել ոչ խոշոր հաշվով։ Մասնավորապես 2017 թվականին Հայաստանի հավաքականը ընդամենը 2։0 հաշվով զիջել է Շոտլանդիային։

2006 թվականից ի վեր ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականն անց է կացրել 15 հանդիպում և ընդհանուր առմամբ պարտվել գնդակների 0։93 հարաբերակցությամբ։ Այս ընտրական փուլում մերոնց «չհաջողվեց» գնդակների հարաբերակցությունը հասցնել 0։100-ի, բայց․․․։ Ֆուտբոլասերները որևէ կասկած չունեն, որ նման ցուցանիշի աղջիկների հավաքականը կարող է հասնել ընտրական հաջորդ մրցաշարում։ Այստեղ հարց է ծագում։ Արժե արդյոք մասնակցել ընտրական հաջորդ մրցափուլին։ Այս հարցը առաջին հերթին պետք է քննարկվի ՀՖՖ-ում։ Թիմ չունենալն ամենևին ամոթ չէ։ Իրականում ամոթ է Հայաստանի անվան դիմաց գրանցվող խայտառակ թվերը։

Եվ վերջապես որքան կարելի է սթրեսի ենթարկել պատանի ֆուտբոլիստներին, որոնք այնուամենայնիվ սիրում են ֆուտբոլը, երազում են դառնալ իսկական ֆուտբոլիստ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում