Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ներողություն կապիտուլյացիայից հետո․ Ինչ է կատարվում «Ռոմայում»

Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրում իտալական «Ռոման» սենսացիոն պարտություն կրեց՝ հյուրընկալվելիս 6։1 հաշվով զիջելով նորվեգական «Բուդյո-Գլիմտին»: Սա «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական կարիերայի ամենաստորացուցիչ պարտությունն էր։ Մասնավորապես, նրա գլխավորած թիմերից «Ռոման» դարձավ առաջինը, որը բաց թողեց 6 գնդակ։ Մոուրինյոյի ամենախոշոր պարտությունը եղել էր «Ռեալում»։ 2010 թվականին մադրիդյան թիմը Էլ կլասիկոյում 0։5 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»։ Ընդհանուր առմամբ Մոուրինյոն իր մարզչական կարիերայում անց է կացրել 1008 հանդիպում։ Միջազգային ասպարեզում նման հաշվով պարտությունն ինչ խոսք մեկնաբանելը բարդ է։ Համեմատության համար նշենք, որ «Ռոմայի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 430 միլիոն եվրո, մինչդեռ նորվեգական ակումբի խաղացողների տրանսֆերային հանրագումարն ընդամենը 14 միլոն եվրո է։ Միայն Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 15 միլիոն է։ «Մեղավորը ես եմ։ Հենց այս կազմով էի ցանկանում խաղալ։ Ցանկանում էի որոշ ֆուտբոլիստների խաղալու հնարավորություն տալ։ Ֆուտբոլիստների մեկ խմբի և մյուս խմբի միջև խաղամակարդակի մեծ տարբերություն կա։ Եթե ես կարողանայի միշտ մեկ կազմ հանել խաղադաշտ, այդպես էլ կանեի։ «Բուդյո-Գլիմտն» ավելի որակյալ թիմ է, քան մենք։ Համենայնդեպս, այսօր այդպես էր։ Մրցակցի այն ֆուտբոլիստները, որոնք խաղադաշտ դուրս եկան մեկնարկայինից ավելի որակյալ էին, քան նրանք՝ որոնց ես առաջին րոպեից ընտրել էի մեկնարկային կազմի համար»,- խաղից հետո ասել է Մոուրինյոն։

Այո, երեկ «Ռոման» հանդիպումը սկսեց, ոչ մարտական կազմով, բայց նույնիսկ առանց առաջատարների իտալական ակումբը պետք է երեք միավոր վաստակեր նման մրցակցի դեմ խաղում։ Հենրիխ Մխիթարյանը ևս «Ռոմայի» մեկնարկային կազմում չէր և փոխարինման դուրս եկավ ընդմիջումից հետո։ Ինչպես Մխիթարյանն, այդպես էլ երկրորդ կեսում ասպարեզ դուրս եկած մյուս առաջատար ֆուտբոլիստները չկարողացան բեկել հանդիպման ընթացքը։ «Բուդյո-Գլիմտին» ուղղակի կապիտուլիացիայի ենթարկեց իտալական հանրահայտ ակումբին։ «Դժվար է որևէ բան ասել։ Կարող եմ միայն ներողություն խնդրել և խոստանալ, որ հնարավորինս արագ կվերականգնվենք։ Ամեն ինչ ասվել է հանդերձարանում, ամեն ինչ այնտեղ էլ կմնա։ Երբեմն պետք է ստանալ այսպիսի ապտակ, որպեսզի սթափվել և շարունակել պայքարը նոր եռանդով։ Այսօր մենք արժանի էինք այս ապտակին։ Պետք է վստահ լինենք, որ դասեր կքաղենք այս ստորացումից և կպահպանենք ճիշտ տրամադրվածությունը մինչեւ մրցաշրջանի ավարտը։Ես չեմ անհանգստանում, հիասթափված չեմ, պարզապես զայրացած եմ։

Վաղվանից պետք է ավելի եռանդով աշխատենք, քանի որ առջեւում հանդիպումներ են, որոնցում պետք է հաղթել»,- խաղից հետո ասել է «Ռոմայի» ավագ լորենցո Պելեգրինին։ Նշենք, որ սա «Ռոմայի» երկրորդ անընդմեջ պարտությունն էր։ Հոկտեմբերի 17-ին Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում Մոուրինյոյի թիմը Թուրինում 1։0 հաշվով զիջել էր «Յուվենտուսին»։ «Մոուրինյոյի» թիմն այդ մրցավեճում լավ տեսք ուներ, բայց դա բավարար չի Ա սերիայում լուրջ հաջողությունների հասնելու համար։ Նախորդ մի քանի մրցաշրջաններում «Ռոմայի» թիվ մեկ խնդիրը ուժեղ մրցակիցների դեմ խաղերում ձախողվելն էր։

Մասնավորապես, հեշտությամբ հաղթելով կարգով ավելի ցածր թիմերին, «Ռոման» չէր կարղանում լուրջ դիմադրություն ցույց տալ մրցանակային տեղերի համար պայքարող ակումբներին։ Այսօր «Ռոման» տապալվեց կարգով մի քանի անգամ ավելի ցածր թիմի դեմ խաղում։ Այս մրցաշրջանում պարտությունը կրած կրկնվում են էլ ավելի նեգատիվ ընթացքով։ Իտալական մամուլում արդեն իսկ խոսվում է Մոուրինյոյի հնարավոր հրաժարականի մասին։ Իտալական երբեմնի զորեղ ակումբին այդպես էլ չի հաջողվում շոշափելի հաջողության հասել։ «Ռոմայում» արմատանում է խաղային մեծ ճգնաժամ։ Այս խնդիրը չկարգավորելու դեպքում «Ռոման» դժվար թե կարողանա պայքարել լավագույն քառյակի համար, ինչը հնարավորություն կտա մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում