Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային թիմի մարզչի թեկնածուն ընդդեմ «Ալաշկերտի»․ Ինչ է իրենից ներկայացնում «Շերիֆը»

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում վաղը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Մոլդովայի անփոփոխ չեմպիոն «Շերիֆի» հետ։ Հիշեցնենք, որ առաջին փուլում «Ալաշկերտը» պայքարից դուրս էր թողել Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Կոմանդսին»։ Մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 2։2 խաղալուց հետո մեր թիմը Երևանում լրացուցիչ ժամանակում առավելության էր հասել 1։0 հաշվով։ Ի՞նչպես գնահատել «Ալաշկերտի» հնարավորությունները երկրորդ փուլում և ինչ է իրենից ներկայացնում «Շերիֆը»։ Վերջինս գլխավորում է ուկրաինացի ճանաչված մասնագետ Յուրի Վերինդուբը։ 2019 թվականի հունիսին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Վերնիդուբը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։ Ուկրաինական լրատվամիջոցները նշում էին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է Վերնիդուբի ծառայություններով, սակայն մտադիր է վերջին հնարավորությունը տալ ազգային թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին: Նույն profootball․ua-ն գրել էր, որ եթե Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հունիսին կայանալիք հանդիպումներում Հայաստանը գոնե 4 միավոր չվաստակի, ապա Գյուլբուդաղյանցը պաշտոնանկ կարվի:

Այդ երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույնքան հաղթանակ էր տարել և Գյուլբուդաղյանցին հեռացնելու հարցը դուրս մղվել օրակարգից։ Նշենք, որ Վերնիդուբը մեծ հեղինակություն է վայելում Ուկրաինայում: Նրա գլխավորությամբ «Զարյան» երկու անգամ հաղթահարել է Եվրոպա լիգայի խմբային փուլի արգելքը և հասել փլեյ-օֆֆ: 2016 և 2018 թվականներին Վերնիդուբը ճանաչվել է Ուկրաինայի լավագույն մարզիչ: Ուկրաինական լրատվամիջոցները գրում էին, որ Վերնիդուբի ծառայություններով հետաքրքրված է նաև Կիևի «Դինամոն»: Ի վերջո Վերինդուբը 2019 թվականին պայմանագիր էր կնքել բելառուսական «Շախտյորի» հետ։ Մեկ տարից անց Վերնիդուբը հեռացել էր «Շախտյորից» և գլխավորել «Շերիֆը»։ Վերջինս ուկրաինացի մասնագետի գլխավորությամբ անց է կացրել 20 հանդիպում և կրել ընդամենը երեք պարտություն։ Մոլդովայի 2021/2022 թթ․ առաջին խաղում «Շերիֆը» հուլիսի 1-ին սեփական հարկի տակ 0։1 հաշվով անսպասելի պարտություն էր կրել «Բալտիից»։ Փոխարենը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում մոլդովական ակումբը երկու հանդիպումների արդյունքում 5։0 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի չեմպիոն «Տեուտայի» նկատմամբ։ 1997 թվականին հիմնադրված ակումբը Մոդովայի 19-ակի չեմպիոն է։ 2000 թվականից ի վեր «Շերիֆը» միայն մեկ անգամ չի նվաճել Մոլդովայի չեմպիոնի տիտղոսը՝ 2011 թվականին։ Այս ակումբը որակապես և ֆինանսական ռեսուրսով մի գլուխ ավելի բարձր է մոլդովական մյուս ակումբներից։ «Շերիֆի» ներկայիս կազմում ընդգրկված են 20 լեգեոներներ։

«Շերիֆի» կազմում ելույթ են ունենում տարբեր երկրների ազգային հավաքականի միանգամից 9 ֆուտբոլիստներ։ Թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 11․6 եվրո, մինչ դեռ «Ալաշկերտի» տրանսֆերային ընդհանուր արժեքը 5.8 միլիոն եվրո է։ Սա նշանակում է,¸որ մեր առաջիկա մրցակիցը որակական առումով զգալի առավելություն ունի։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ «Շերիֆը» մազ համար անհաղթահարելի մրցակից է։ Երևանի «Արարատը» նախորդ շաբաթ ապացուցեց, որ կարելի է հաղթել նույնիսկ կարգով մի քանի անգամ ավելի բարձր թիմի։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլին ընդառաջ «Ալաշկերտը» հայտարարել էր 3 նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրելու մասին:Ակումբ է վերադարձել հարձակողական ոճի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը, որը նախորդ մրցաշրջանի մեկնարկն անցկացրել էր հենց «Ալաշկերտում», ապա տեղափոխվել «Արարատ»:«Կրասնոդար-2»-ից երևանյան թիմ է տեղափոխվել 23-ամյա կիսապաշտպան Լևոն Բայրամյանը, որը «Ռոստովի» ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանի կրստեր եղբայրն է:

Կարիերան «Ալաշկերտում» կշարունակի նաև «Նոայի» նախկին ավագ, ռուս կենտրոնական պաշտպան Վլադիսլավ Կրյուչկովը, որը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո էր հեռացել ակումբից: Ինչևէ վաղվա խաղում բուքմեյքերները ավելի բարձր են գնահատել «Շերիֆի» հնարավորությունները։ Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 2․1 գործակից։ Ոչ-ոքի գնահատված է 3․25, իսկ «Ալաշկերտի» հաղթանակը՝ 3․75 գործակցով։ Հանդիպումը կսկսվի ժամը 19-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում