Լևոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, որի գործող գավաթակիրն է: Այս մասին Արոնյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին: Ունեմ բարձր ջերմություն և տոնզիլիտ և, չնայած խաղալու իմ մեծ ցանկությանը, պետք է ռացիոնալ լինեմ և իմ ու այլ խաղացողների առողջությունը դնեմ առաջին տեղում»,-գրել է Արոնյանը: