Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի հրաժեշտի խաղը «Ռոմայում»․ Իրականում ինչու է հեռանում հայ կիսապաշտպանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վաղը վերջին հանդիպումը կանցկացնի «Ռոմայի» կազմում։ Այս մասին գրում են իտալական լրատվամիջոցները։ Իտալիայի առաջնության վերջին տուրի շրջանակներում «Ռոման» կհյուրընկալվի «Սպեցիային»։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին, ավարտվում է նաև Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ և հայ կիսապաշտպանը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ։ Հռոմի թիմից հեռանալու հիմնական պատճառ նշվում է Մխիթարյանի և «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ոչ այնքան ջերմ հարաբերությունները, բայց․․․։ Մոուրինյոն պատրաստակամություն էր հայտնել աշխատելու հայ ֆուտբոլիստի հետ, որի գրանցած արդյունքն ընթացիկ մրցաշրջանում լավագույններից է Ա սերիայի կիսապաշտպանների շարքում։ Այո, Մխիթարյանը լավագույններից է Իտալիայում և բնական է, որ Մոուրինյոն չի ցանկանում կորցնել նման որակի ֆուտբոլիստի։

Մխիթարյանն իր հերթին ցանկություն էր հայտնել խոսել պորտուգալացի մասնագետի հետ։ Իտալական մամուլում վերջին օրերին շատ է խոսվում Մխիթարյանի «Միլան» տեղափոխվելու մասին։ Մասնավորապես, նշվում է, որ «Միլանը» պատրաստ է բավարարել Մխիթարյանի և վերջինիս գործակալ Մինո Ռայոլայի պահանջները։ Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկելով իտալական թոփ ակումբներին պահանջել է նվազագույնը 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ: Ըստ տեղեկությունների Ռայոլայի առաջարկը լրջորեն դիտարկում է «Միլանը», որի համար գրավիչ տարբերակ է Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ ստանալ ազատ գործակալի կարգավիճակով: Բացի այդ, «Միլանի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուի պայմանագրի ժամկետը նույնպես սպառվում է, և նա կարող է փոխել թիմը: Վերլուծելով վերջին զարգացումները կարող ենք ասել, որ Մխիթարյանի «Ռոմայից» հեռանալու իրական պատճառը ֆինանսներն են։ Ավելի ստույգ «Ռոման» պատրաստ չէ բավարարել Մխիթարյանի և Ռայոլայի պահանջը։ Բնական է, որ «Ռոման» հայ ֆուտբոլիստին ներկայացրած կլինի նոր պայմանագրի իր պայմանները։ Պարզ է նաև, որ դրանց հետ համաձայնվելու պարագայում գործարքն արդեն իսկ կայացած կլիներ։ Բանակցությունները «Ռոմայի» և Ռայոլայի միջև երկար են տևել։ Այն, որ իտալացի գործակալը Մխիթարյանի ծառայություններն այլ ակումբների վկայում է, որ «Ռոման» որոշում է կայացրել բաց թողնել մեր ազգային հավաքականի ավագին։ «Ուրախ եմ այստեղ լինելուս համար:

Մինչ գալս ինձ համար շատ դժվար ժամանակներ էին:Ես հեռացել եմ Անգլիայից ու չեմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն «Ռոմայում» եմ, ուզում եմ կենտրոնանալ Իտալիայի առաջնության վրա: Չեմ կարծում «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոման» մեծ ակումբ է, բոլորը գիտեն այդ մասին: Գուցե, ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին ու կարծում եմ՝ նորմալ է, երևի, ժամանակն էր ինչ-որ բան փոխելու: Ես Ա սերիայում խաղալու հնարավորություն ստացա: Շատ խաղացողներից էի լսել, որ այս լիգան հիանալի է ու փորձեցի գալ ու ինքս տեսնել դա: Կարևորն այն չէ, թե որտեղ ես խաղում, կարևորն այն է, որ հաճույք ստանաս քո խաղից: «Արսենալում» անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում ու որոշեցի գալ «Ռոմա», որպեսզի կրկին երջանիկ լինեմ ու հաճույք ստանամ ֆուտբոլից»,- այս մասին Մխիթարյանը հայտարարել էր «Ռոմայի» հետ պայմանագիր կնքելուց հետո։ Այսօր խոսում ենք լեգենդար հայ ֆուտբոլիստի ևս մի ժամանակաշրջանի ավարտի մասին։

Հավանականությունը մեծ է սակայն, որ հայ ֆուտբոլիստը գալիք մրցաշրջանում ևս հանդես կգա Ա սերիայում։ Իտալական լիգայում Մխիթարյանն իր բարձրության վրա է և նրա այլ առաջնություն տեղափոխվելը այնքան էլ ճիշտ չի լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում