Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանին պարտված մեր մրցակիցը. Ռուս-հայկական դիմակայություն մերձմոսկովյան Շելկովոյում

Հունվարի 29-ին մերձմոսկովյան Շելկովո քաղաքում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլում՝ մրցելով Ռուսաստանի ընտրանու հետ։ Վերջինս աշխարհի ուժեղագույն հավաքականների շարքում է և հանդիսանում է Եվրոպայի վերջին առաջնության բրոնզե մեդալակիրը։

«Ամեն տարի մենք ցանկանում ենք, որ ֆուտզալի հավաքականը տարին սկսի դրական առումով: Եվ դրանից հետո մեր բոլոր մյուս հավաքականները շարունակեն հաջողությունը»,- նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական կազմի հետ հանդիպմանն ասել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Վերջինիս՝ խոսքով ֆուտզալի հավաքականը հասել է մի փուլի, որ պայքարում է եվրոպական ուժեղ ընտրանիների հետ: «Հասկանում ենք, թե որքան բարդ խմբում ենք հայտնվել: Բայց հասկանում ենք նաև, որ ունենք այն ներուժը, որ մեզ կօգնի պայքարել: Մեր առջև խնդիր է դրված վաստակել Եվրոպայի առաջնության ուղեգիր, բայց կարևոր խնդիր է նաև նվիրվածությունը: Ֆուտզալի հավաքականը մեզ համար օրինակելի է»,- ասել էր Մելիքբեկյանը:

2020 թվականին Ռուսաստանի ազգային հավաքականը անցկացրել է 3 հանդիպում։ Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում ռուսները 7։1 հաշվով հաղթել են Սլովակիային, 4։3 հաշվով էլ՝ Խորվաթիային։ Միակ պարտությունը մեր առաջիկա մրցակիցը կրել է Ադրբեջանից՝ անսպասելիորեն զիջելով նույն՝ 4։3 հաշվով։ Վաստակելով 6 միավոր՝ Ռուսաստանը ենթախմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ նվաճելով եզրափակիչ փուլի ուղեգիր։ Նույնքան միավոր է վաստակել նաև երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Խորվաթիան, որը ևս հաղթահարել է խմբային փուլը։ Իսկ ահա 4 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրած Ադրբեջանը դուրս է մնացել հետագա պայքարից։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆում դեկտեմբերի 9-ին Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում մեր հավաքականը 3։1 հաշվով հաղթել էր Բուլղարիային։ Փլեյ-օֆի առաջին խաղում էլ մերոնք առավելության էին հասել 4։0 հաշվով։ Նշենք, որ Բուլղարիայի հետ Հայաստանի հավաքականը պետք է տնային հանդիպում անցկացներ Երևանում դեռևս անցյալ տարվա գարնանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ՈԻԵՖԱ-ն որոշեց, որ երկու հանդիպումներն էլ պետք է կայանան Բուլղարիայում։

Որակավորման խմբային փուլում, բացի Ռուսաստանից, մեր մրցակիցներն են նաև Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականները։ Ի դեպ, մեր ենթախմբում արդեն իսկ կայացել է մեկ հանդիպում։ Վրաստանի ընտրանին ոչ-ոքի՝ 4։4 է խաղացել Ֆրանսիայի հետ։ Սա մեզ համար ձեռնտու արդյունք կարելի է համարել։

Որակավորման խմբային փուլում 8 ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած հավաքականներն իրավունք կստանան մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Եզրափակիչ փուլի ուղեգրեր կստանան ենթախմբերում երկրորդ հորիզոնականները զբաղեցրած և լավագույն արդյունք ցույց տված ևս 6 հավաքականներ։ Մյուս երկու հավաքականները փլեյ-օֆում կվիճարկեն ևս մեկ ուղեգիր։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ որակավորման սկզբունքով դուրս կգան 15 հավաքականներ, որոնց կմիանա կազմակերպիչ երկրի ազգային թիմը։

Ռուսաստանի հավաքականի հանդիպումից ընդամենը 5 օր անց՝ փետրվարի 3-ին, Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ։ Նշենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երբևէ պաշտոնական հանդիպում չի անցկացրել Երևանում։ Ինչևէ, Բուլղարիայի հետ վճռորոշ հանդիպումներում տեսանք որակապես շատ ավելի լավ հավաքական։ Երկու հանդիպումներում մերոնք խփեցին 7 և բաց թողեցին ընդամենը մեկ գնդակ, այն էլ՝ պաշտպանի վրիպելու հետևանքով։ Փլեյ-օֆում մեկ գնդակ ընդունելը խոսում է բալանսավորված և տակտիկապես լավ պատրաստված թիմի մասին։

Այո, մենք հայտնվել ենք բավական բարդ ենթախմբում, բայց երկրորդ հորիզոնականի համար պայքարելը, կարծում ենք, միանգամայն իրատեսական է։ Հավաքականի ֆուտբոլիստների հետ հանդիպմանն Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ ազգային թիմի առաջ խնդիր է դրված նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Ավելացնենք, որ այս անգամ հավաքական են հրավիրվել աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկը՝ Ռուսաստանի սուպերլիգան ներկայացնող երկու ֆուտբոլիստներ՝ Նիկիտա Խրոմիխը՝ Սամարայի «Դինամո» թիմից, և Դենիս Նևեդրովը՝ «Տյումենից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում