Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հովհաննես Հարությունյանը մոտ էր բուլղարական «Սլավիա» տեղափոխվելուն, բայց․․․

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, որը դասվում է մեր ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում մոտ էր Բուլղարիայի բարձրագույն լիգան ներկայացնող Սոֆիայի «Սլավիա» տեղափոխվելուն։

Հարությունյանը, որը հանդես էր գալիս Սլովակիայի բարձրագույն դիվիզիոնի «Զեմպլին Միխալովցե» ակումբում, անցյալ տարվա սեպտեմբերին վերադարձել էր «Արարատ-Արմենիա»։ Վերջինիս գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան ընթացիկ մրցաշրջանում չգիտես ինչու ՀՀ երիտասարդական հավաքականի կիսապաշտպանին խաղաժամանակ չի տրամարդում։

Հարությունյանի տրանսֆերային հարցերով զբաղվող «Լեգալ սպորտ» ֆուտբոլային գործակալության համահիմնադիր Խորեն Քալաշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կիսապաշտպանի բուլղարական ակումբ տեղափոխվելու համար ամեն ինչ պատրաստ է եղել կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։ ««Լեգալ Սպորտի» տնօրեն Կարեն Դոխոյանը կապ էր հաստատել «Սլավիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի հետ, որը անցյալ տարի գլխավորում էր Երևանի «Փյունիկը»։ Ռուս մասնագետը տվել էր իր համաձայնությունը տրանսֆերի վերաբերյալ։

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև բուլղարական ակումբի, «Արարատ-Արմենիայի» և ֆուտբոլիստի միջև։ Վերջին պահին սակայն «Սլավիայից» մեզ հայտնեցին, որ Հովհաննես Հարությունյանին հրավիրում են միայն փորձաշրջան անցնելու։ Մենք բնականաբար հրաժարվեցինք այս տարբերակից, քանզի տեղի ունեցածը պայմանավորվածության խախտում է և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Իսկ թե ինչու է բուլղարական ակումբը նման քայլի դիմել դժվարանում եմ ասել»,- նշեց Քալաշյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում