Wednesday, 01 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հերթական տհաճ միջադեպը հայկական ֆուտբոլում․․․

Այս տարվա հոկտեմբերի վերջին Vbet Հայաստանի առաջնության 10-րդ տուրը ուղեկցվել էր խոշոր սկանդալով։ Մասնավորապես, «Գանձասար-Կապան»-«Վան», որն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1։3 հաշվով, գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը «Վանի» օգտին նշանակել է երկու կասկածելի 11 մետրանոց։ Դրա հետևանքով «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչների նյարդերը տեղի էին տվել: 75-րդ րոպեին նշանակված երկրորդ 11 մետրանոցից հետո «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և ստացել կարմիր քարտ:

Կրքերն էլ ավելի էին բորբոքվել խաղից հետո, երբ տանտերերը հարձակվել են Հենրիկ Նալբանդյանի, ապա նրա հոր՝ Կարեն Նալբանդյանի վրա: Միայն ոստիկանների միջամտությունից հետո է հաջողվել հանդարտեցնել իրավիճակը:Անախորժ դեպք է գրանցվել նաև այս տուրի Շիրակ-Նոա (0:3) խաղից հետո: Մրցավեճի ավարտից հետո գյումրեցիները ծեծի էին ենթարկել խաղի պատվիրակ Առնո Սարգսյանին։ Միջադեպից օրեր անց «Գանձասար-Կապանը» հայտարարել էր, որ դադարեցնում է ելույթները Հայաստանի առաջնությունում։ Չնայած, որ ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նշված էր, որ ակումբը նպատակահարմար է համարում ֆինանսական միջոցները ուղղել հայկական բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցներին, այնուամենայնիվ պարզ էր, որ կապանյան ակումբը անիմաստ էր համարել նման պայմաններում շարունակել ելույթը։

10-րդ տուրի միջադեպերից հետո ՀՖՖ-ն կոշտ պատժամիջոցներ էր կիրառել, բայց․․․։ Ազգային հավաքականի ելույթներով պայմանավորված ընդմիջումից հետո երեկ վեսկսվեց Հայաստանի առաջնությունը։ «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտը» 1։2 հաշվով զիջեց Երևանի «Արարատին»։ Բնականաբար այս մրցավեճում ևս եղան վիճելի դրվագներ, որոնք մասնավորապես «Ալաշկերտի» երկրպագուների կարծիքով ազդեցին խաղի ելքի վրա։ Եվ ահա, հանդիպման ընթացքում «Ալաշկերտի» ներկայացուցիչները տարաբնույթ վիավորանքներ հնչեցրեցին հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի հասեցին, այդ թվում նաև սեռական բնույթի հայհոյանքներ։ Վիրավորանքներ լսելի են նույնիսկ «Ալաշկերտ» ակումբի պատրաստած տեսանյութում, որում ներկայացված են խաղի կարևոր դրվագները։ Տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ Հայաստանի առաջնության բնականոն և խաղաղ ընթացքն ըստ էության անհնար է ապահովել։ Հայկական ֆուտբոլում իրավիաճկը դուրս է եկել վերահսկողությունից:

Ցածրորակ մրցավարությունը բերել է նրան, որ գրեթե յուրաքանչյուր խաղում գրանցվում են անախորժ միջադեպեր: Այս բարձիթողի իրավիճակի գլխավոր պատճառներից մեկը այն է, որ այս պահին հայտնի չէ նաև, թե ով է գլխավորում ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում