Մայիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ավտոճանապարհին՝ Արագածավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, ապա փշալարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ոստիկանները, պարեկներն ու քննիչներն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ ավտոմեքենան վարել է անչափահաս 16-ամյա տղան։ Վիրավորներն են ամուսինները և նրանց 2 երեխաները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։