Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Միայն 10։0 հաշվով պարտվելուց հետո․ ՀՖՖ-ն ձերբազատվո՞ւմ է փլուզված իսպանական մոդելից

Նախօրեին ՀՖՖ-ն կայացրեց, ըստ էության, բեկումային մի որոշում, որը կարող է փոխել հայկական ֆուտբոլի զարգացման վեկտորը։ Մասնավորապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել էր հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Ռաֆայել Նազարյանի միջև, որից հետո կողմերը ստորագրել են համագործակցության երկամյա պայմանագիր:

Ռաֆայել Նազարյանը, սկսած 2019 թվականի օգոստոսից, գլխավորում է ԲԿՄԱ-ն: 45-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Մհեր Միրումյանը, Գևորգ Պողոսյանը, Արամ Բարեղամյանը և դարպասապահների մարզիչ Նիկոլայ Սարգսյանը: «Հայաստանի Մ-21 հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն է ինձ համար: Ժամանակին աշխատել եմ այս տարիքային հավաքականում և լավ եմ պատկերացնում աշխատանքի դրական կողմերը և դժվարությունները: Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների հետ առաջիկա հանդիպումները մեզ համար լավ առիթ է գործի մեջ տեսնելու այն ֆուտբոլիստներին, ում շուրջ ձևավորվելու է ընտրական հաջորդ փուլին մասնակցող հավաքականը: ԲԿՄԱ-ում ամենօրյա ռեժիմով աշխատում եմ թեկնածուներից շատերի հետ: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու տարիքային առումով այս հավաքականին համապատասխան բոլոր ֆուտբոլիստներն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վստահ եմ, որ ստեղծելու ենք շատ մարտունակ հավաքական»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել էր Ռաֆայել Նազարյանը: Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորում էր իսպանացի Անտոնիո Ֆլորեսը։ Նրա գլխավորությամբ մեր հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում հյուրընկալվելիս 10։0 հաշվով զիջել էր Շվեդիային։ Նազարյանի նշանակումն առաջին հայացքից մեր երկրորդ հավաքականում պարզապես մարզչական փոփոխություն է, բայց․․․։

2018 թվականի սկզբին Խինես Մելենդեսին նշանակելով ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն հայկական ֆուտբոլային գերատեսչությունը ներդրեց զարգացման իսպանական մոդելը։ Դրա շրջանակներում էլ 2019 թվականի փետրվարին Ֆլորեսը նշանակվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։ Նշենք, որ Մելենդեսի գործառույթների մեջ է մտնում նաև Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների համակարգումը։ Ի՞նչպես կարելի է գնահատել Մելենեսի և Ֆլերոսի աշխատանքը վերջին մեկ երկու տարիներին։ Մեր երիտասարդականի հետ տեղի ունեցածը թերևս հարցի լավագույն պատասխանն է։ Հիշեցնենք, որ ընտրական նախորդ շրջափուլում Հայաստանի հավաքականը միևնույն ենթախմբում էր ընդգրկված Ռուսաստանի, Սերբիայի, Ավստրիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ վաստակելով 9 միավոր՝ Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Շատերն այս արդյունքը որակեցին ձախողում։ Այսօրը պատկերը շատ ավելի տխուր է։ ՀՖՖ-ի ղեկավարությունը Շվեդիայում տեղի ունեցած խայտառակությունից ժամեր անց Ֆլորեսին ազատեց աշխատանքից։ Ցավալի է, որ միայն 10։0 հաշվով պարտությունից հետո ֆուտբոլի ֆեդերացիայում հասկացան, որ Մելենդեսի և մասնավորապես իսպանական մոդել կոչվածը մեղմ ասած արդյունավետ չէ։

Հայաստանցի մասնագետի նշանակումը ստիպում է ենթադրել, որ ՀՖՖ-ն ձերբազատվում է ըստ էության փլուզված իսպանական մոդելից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում