Այսօր Եռաբլուրում զինվորական կարգով հուղարկավորեցին Արցախում ռազմական գործողությունների ժամանակ զհոված Դավիթ Օհանյանին։
Դավիթը 20 տարեկան էր, նրան 3 ամիս էր մնացել զորացրվելու համար։ Հարազատները Դավիթին բնութագրում էին որպես գերդրական, լուսավոր, մարդասեր տղա, որը շատ նպատակներ ուներ զորացրվելուց հետո։ Ցանկանում էր ուսումն ավարտել։
«Եվ անասելի ցավ է, և անասելի հպարտության զգացում կա։ Թող Աստված տա, որ այլևս ոչ մի մոր աչքում արցունք չհայտնվի, բայց սա վերջն է, հաղթելու ենք»,-ասաց Դավիթի հարազատներից մեկը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում