Tuesday, 16 06 2026
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները

Հաղթելու հնարավորություն ունենք. Հայաստանի չեմպիոնը կգրանցի՞ պատմական արդյունք

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում վաղը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում կմրցի կիպրական «Օմոնիայի» հետ։ Բուքմեյքերները դիմակայության ֆավորիտ են համարում «Օմոնիային»։ Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1.96 գործակից, ոչ-ոքին գնահատված է 3.37, իսկ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը՝ 4 գործակցով։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ եվրագավաթների խաղարկության որակավորման փուլի դիմակայությունները կայանալու են մեկ խաղով։

««Օմոնիան» լավ թիմ է՝ արագ և հասուն ֆուտբոլիստներով: Նրանք բարդ մրցակիցներ են, սակայն, իմ կարծիքով, մենք նրանց հաղթելու հնարավորություն ունենք: Դժվար էր վերլուծել նրանց խաղը, քանի որ նրանք վերջին հինգ ամսում ոչ մի հանդիպում չեն անցկացրել, հնարավոր է, որ այս ընթացքում հակառակորդը կազմում շատ փոփոխություններ է կատարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արարատ-Արմենիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Դավիթ Կամպանիան։

«Օմոնիային» հաղթահարելի մրցակից է համարում նաև «Արարատ-Արմենիայի» ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ Յոան Գուֆրանը։ «Մենք նայել ենք նրանց խաղերը և գիտենք, որ լավ ֆուտբոլիստներ ունեն: Սակայն մենք լավ ենք պատրաստվել, որ առաջիկա խաղում լավ հանդես գանք»,- ասաց Գուֆրանը: Վերջինիս խոսքով` նմանատիպ խաղերը լավ հնարավորություններ են պատմություն կերտելու համար: «Իմ փորձով կարող եմ օգնել ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզիչներին, և ես, իհարկե, կօգնեմ նրանց առաջիկա խաղում»,- ավելացրեց Գուֆրանը։

Հիշեցնենք, որ հայկական թիմերից ոչ մեկին դեռևս չի հաջողվել դուրս գալ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ։ Անցյալ տարի առաջին անգամ մասնակցելով եվրագավաթների խաղարկությանը՝ «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ գրանցեց պատմական արդյունք, սակայն այլ հարթությունում։ Մասնավորապես, «Արարատ-Արմենիան» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ լարված պայքարում զիջել էր շվեդական ԱԻԿ-ին։ Մասնավորապես, Երևանում 2։1 հաշվով հաղթելուց հետո մեր չեմպիոնը պատասխան խաղում պարտվել էր 3։1 հաշվով։

Հայտնվելով Եվրոպա լիգայում՝ որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» առանց դժվարության պայքարից դուրս էր թողել Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին»։ Որակավորման երրորդ փուլում ՀՀ չեմպիոնը դրամատիկ պայքարում առավելության էր հասել Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» նկատմամբ։ Երևանում 0։1 հաշվով զիջելուց հետո «Արարատ-Արմենիան» Վրաստանում առավելության էր հասել 2։1 հաշվով։ Ի դեմս «Արարատ-Արմենիայի»՝ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմը հայտնվել էր Եվրոպա լիգայի փլեյ-օֆում։ Վարդան Մինասյանի թիմը մոտ էր նաև Եվրոպա լիգայի խմբային փուլում հայտնվելուն, սակայն հետխաղային 11 մետրանոցներով զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։

Ինչևէ, չնայած Վարդան Մինասյանն այլևս «Արարատ-Արմենիայում» չէ, և թիմն ունի որոշակի խնդիրներ, հուսանք, որ մեր չեմպիոնին վաղն այնուամենայնիվ կհաջողվի պատմական արդյունք գրանցել։ Չնայած «Օմոնիան» կարգով ավելի բարձր է, այնուամենայնիվ կորոնավիրուսի հետևանքով այս թիմը տևական ժամանակ պաշտոնական հանդիպումներ չի անցկացրել։ «Օմոնիայի» ֆուտբոլիստներն ունեն խաղային պրակտիկայի և խաղացվածության խնդիրներ։ Ի տարբերություն «Օմոնիայի»՝ վերջին երկու ամիսներին «Արարատ-Արմենիան» խաղացել է խիտ գրաֆիկով և այս առումով առավելություն ունի մրցակցի նկատմամբ։ «Օմոնիան» ունի նաև կադրային խնդիրներ։ Թիմից հեռացել է լավագույն ռմբարկու Մետ Դերբիշայրին, իսկ ռումինացի դարպասապահ Պանտիլիմոնը վերադարձել է անգլիական «Նոթհինգեմ Սիթի»։ Պանտիլիմոնը նախորդ մրցաշրջանում վարձավճարով էր խաղում «Օմոնիայում»։ Թիմից հեռացել են նաև վենեսուելացի հարձակվող Միկու Ֆեդորը և կոլումբացի հարձակողական ոճի կիսապաշտպան Օրտեգան։ Նախապատրաստական փուլում «Օմոնիան» մի քանի ընկերական հանդիպումներ է անցկացրել՝ 0։3 հաշվով զիջելով Աթենքի «Օլիմպիակոսին» և 0։1 հաշվով՝ հունգարական «Զալաեգերսեգին։ Նշենք, որ կիպրական թիմը Երևան է ժամանել չարտերային թռիչքով։

Եվրագավաթների 2020/2021 թթ. խաղարկությանն ընդառաջ ՈՒԵՖԱ-ն ընդունել է կարևորագույն մի որոշում։ Մասնավորապես, եվրագավաթային նոր մրցաշրջանում պարտադիր են դարձել չարտերային թռիչքները թիմերի համար: Որպեսզի բոլոր թիմերը հավասար պայմաններում լինեն, ՈՒԵՖԱ-ն կփոխհատուցի չարտերային թռիչքների գումարը: Յուրաքանչյուր թռիչքի համար նախատեսված է թիմին հատկացնել 40 հազար եվրո:

«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարը Սեբաստիան Կոլցեսկուն է: Եզրերում նրան կօգնեն Ռադու Գինգուլեցը և Անտոն Գուսևը՝ Բելառուսից: Հանդիպումը կսկսվի ժամը 19։00-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում