Կատալոնական «Բարսելոնան» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին:
Այս մասին հայտարարել է ակումբի նախախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: Այժմ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի թեկնածուների անուններից են «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, «Բարսելոնայի» նախկին ավագ, այժմ քաթարական «Ալ Սադը» մարզող Չավին:
Լուրեր կան, որ ակումբից հեռացել է նաև «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը: