Համաշխարհային ծանաչում ստացած իսպանական «Թղթե տունը» հեռուստասերիալում Բոգոտայի դերակատար Հովիկ Կեուչկերյանը հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կապառոսը Կեուչկերյանին է նվիրել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզաշապիկը, որտեղ` անվան տեղում դերասանի անունն է` Հովիկ: Հանդիպումը կայացել է ֆուտբոլի ակադեմիայի տեխնիկական կենտրոնում` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում