Մադրիդի «Ռեալ»-ը և թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը համաձայնության են եկել նոր պայմանագրի հարցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Ըստ պարբերականի` նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին «Սևիլիա»-ի պատանեկան թիմից: Կարիերայի ընթացքում հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում: Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն է: