Գերմանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը նորից հետաձգվել է:
Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Գերմանական իշխանությունները ֆուտբոլային ակումբներին պահանջներ են ներկայացրել, ըստ որոնց, մինչ առաջնությունը վերսկսելը բոլոր թիմերն ամբողջ կազմով պետք է 2 շաբաթով ինքնամեկուսացվեն: Միայն այդ դեպքում Բունդեսլիգան կարող է վերսկսվել:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 15-ին: Սակայն, եթե ակումբները անցնեն երկշաբաթյա կարանտինի, ապա առաջնությունը կարող է վերսկսվել միայն մայիսի վերջին: