Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է Հայաստան հնարավոր այցի մասին:
Ինստագրամի իր միկրոբլոգում պատասխանելով երկրպագուների հարցերին` Խաչանովը, մասնավորապես, ասել է. «Մի անգամ եղել եմ Հայաստանում: Հնարավորություն դեպքում նորից կվերադառնամ»:
Կարեն Խաչանովն ATP վարկանիշային աղյուսակում 15-րդն է: Պրոֆեսիոնալ թենիսով զբաղվում է 2013 թվականից: 2014 թվականին դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
2018 թվականի նոյեմբերին Խաչանովն առաջին անգամ դարձավ «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթող (Paris Masters)` եզրափակչում հաղթելով այդ պահին աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջոկովիչին։