Հայաստանի շախմատի ֆեդերացիան 2020 թ. հունիսի 20-30-ը Երևանում կանցկացնի Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշար:
Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 11 000 000 ՀՀ դրամ:
Կարեն Ասրյանը միջազգային կարգի գրոսմայստեր էր 1998 թվականից, ԽՍՀՄ մինչև 10 տարեկանների չեմպիոն (1990), Հայաստանի չեմպիոն (1999), Եվրոպայի չեմպիոն (թիմային, 1999), Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2002), չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005):
2008 թ․ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։