Հունվարի 16 – 19 –ը Ծաղկաձորում, երկու խաղահրապարակներում, կանցկացվեն «Վոլեյբոլ ձյան վրա»> մարզաձևի Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունները: Մրցաշարին կմասնակցեն տղամարդկանց 12 և կանանց 8 թիմեր: Մրցակարգով յուրաքանչյուր թիմում կընդգրկվի չորս խաղացող / երեքը ` խաղադաշտում, մեկը ` պահեստային /:
Հաղթողները կնախապատրաստվեն փետրվարի 3 – 5 –ը Ծաղկաձորում կայանալիք Եվրոպա – տուր մրցաշարին: Առայժմ մասնակցության հայտ է ներկայացրել 10 երկիր, հայտնում է ՀԱՕԿ-ը: