Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղ կանցկացնի Լևերկուզենի «Բայեր»-ի դեմ: Դորտմունդի ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հավանական մեկնարկային կազմը:
«Բորուսիա»՝ Վայնդենֆելեր, Պիշչեկ, Սոկրատիս, Հյումելս, Գրոսկրոյց, Շահին, Կիրճ, Յոյիչ, Ռոյս, Մխիթարյան, Լևանդովսկի:
Հիշեցնենք` Յուրգեն Կլոպի սաներն իրենց ակտիվում 64 միավոր են գրանցել և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Բայեր»-ը 54 միավորով 4-րդ տեղում է:









































