«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել կատալոնական ակումբը, Լիոնել Մեսսին, Իկեր Կասիլյասը, Սեսկ Ֆաբրեգասը, Դիեգո Կոստան, Դավիդ Վիլյան, Վիկտոր Վալդեսը, Վիսենտե Դել Բոսկեն, Ժոզե Մոուրինյոն, Ռաֆայել Նադալը, Լուիս Սուարեսը և մարզաշխարհի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Վիլանովայի հիշատակին նվիրված տեսանյութը:






































