Wednesday, 01 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

2019-ի գլխավոր տրանսֆերը. ինչպես քաղել ֆանտաստիկ վերելքի պտուղները

2019 թվականին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձություններից կարելի է համարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սարգիս Ադամյանի՝ Բունդեսլիգայում հայտնվելն ու տպավորիչ ելույթները: «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվելով «Հոֆենհայմ»՝ Ադամյանը դարձավ այս թիմի առաջատարներից մեկը՝ գրավելով Գերմանիայի ուժեղագույն ակումբների՝ «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Վերջին տարիներին Ադամյանի որակական աճը կարելի է բնութագրել մեկ բառով` ֆանտաստիկ: Ադամյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը: Հիշեցնենք, որ Ադամյանը ելույթ էր ունենում երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգում», որի կազմում անցկացնելով 32 հանդիպում՝ դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ «Հոֆենհայմը» «Յան Ռեգենսբուրգին» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել էր 1.5 միլիոն եվրո:

Ինչևէ, Հենրիխ Մխիթարյանից հետո Ադամյանը երկրորդ հայաստանցի ֆուտբոլիստն է, որ հայտնվում է Բունդեսլիգայում: Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիա»՝ Մխիթարյանը դարձավ այս թիմի առաջատարներից մեկը, այնուհետև ևս մեկ քայլ կատարելով՝ հայտնվեց արդեն Անգլիայի Պրեմիեր լիգայում: Անցյալ տարի Հայաստանի հավաքականի ավագը սկսեց ելույթները մեկ այլ թոփ առաջնությունում Ա սերիայում: «Հենրիխն առաջիններից մեկը շնորհավորեց: Նշեց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել և արդեն իսկ մեծ բանի եմ հասել, բայց խորհուրդ տվեց չթուլացնել տեմպերը և շարունակել աշխատել նույն ոգով:

Հենրիխն այն ֆուտբոլիստն է, որի խորհուրդները միշտ էլ կարելի է հաշվի առնել. նա գիտի հաջողության բանաձևը»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր Ադամյանը: Վերջինս նշել է նաև, որ շատ հպարտ է աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում հայտնվելու համար. «Շատ հպարտ եմ՝ հատկապես, երբ հիշում եմ անցած ճանապարհս: Դեռ երկու տարի առաջ խաղում էի գերմանական 4-րդ Բունդեսլիգայում, բայց երկու շատ լավ տարի անցկացրի «Յան Ռեգենսբուրգում» և հիմա այստեղ եմ: Պետք է ամեն ինչ անեմ իմ նոր ակումբում նորանոր հաջողությունների հասնելու և իմ խաղով հայ երկրպագուներին ուրախացնելու համար: Միայն տքնաջան աշխատանքի շնորհիվ կարելի է նման հաջողության հասնել: Երբեք չեմ հանձնվել, անդադար մարզվել եմ և հավատացել, որ մի օր կհասնեմ այս մակարդակի: «Հոֆենհայմը» արդեն մեծ հաջողություններ է գրանցել ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայում՝ մասնակցելով նույնիսկ Չեմպիոնների լիգային: Թիմը միշտ հարձակողական ոճի ֆուտբոլ է խաղում, ինչը շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ «Յան Ռեգենսբուրգը» ևս այդպիսի ֆուտբոլ էր դավանում: Ինչ վերաբերում է լիգաների միջև տարբերություններին, պետք է ասել, որ Երկրորդ Բունդեսլիգայում էլ հեշտ չէ խաղալը, բայց, բնականաբար, Բունդեսլիգայում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, իսկ թիմերը տակտիկապես ավելի գրագետ են»:

Ադամյանի տրանսֆերին անդրադարձել էր նաև «Հոֆենհայմի» տնօրեն Ալեքսանդր Ռոզենը՝ նշելով, որ հայ հարձակվողը կարող է անակնկալներ մատուցել Բունդեսլիգայում: «Ադամյանը մեր ուշադրությունը գրավել է իր յուրատեսակ արագության և հիանալի ցուցանիշների շնորհիվ։ Նա շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, որը լիովին համապատասխանում է մեր խաղին: Համոզված եմ՝ Ադամյանը կարող է անակնկալներ մատուցել նոր մրցաշրջանում»: Ինչևէ, երեկ տեղի ունեցած տրանսֆերից հետո Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ արդեն 2 ֆուտբոլիստների, որոնք ներկայացնում են եվրոպական թոփ առաջնություններ: Ադամյանն իսկապես վերջին տարիներին ֆանտաստիկ աճ է գրանցել: Մենք շարունակ մեծ հույսեր ենք կապում Ադամյանի հետ, բայց ազգային հավաքականում նրա խաղը այն չէ: Իսկ թե որն է պատճառը, կարծում ենք՝ պարզ է:

Վերջին տարիներին Հայաստանի ազգային հավաքականը չի ունեցել և հիմա էլ չունի բարձրակարգ մարզիչ, որը կկարողանա օգտագործել Ադամյանի ներուժը: Հետևաբար, Ադամյանի ներուժը մեր ազգային թիմում նկատելի չի լինի այնքան ժամանակ՝ մինչև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չհրավիրի բարձրակարգ մասնագետի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում