Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բաքվի «Նեֆթչիից» փախած, Մասիսն ուրացած «հերոս» Նեմեցի արյունոտ կոշիկները

Մերժված ռեժիմի ներկայացուցիչների հերոսի կերպարի մեջ մտնելը նոր Հայաստանում կարծես մոդայիկ է դարձել։ Ճաղերի հետևում հայտնված գլխավոր «հերոսը» դատարաններում ազատություն մուրալով տենչում է գոնե մի քանի օր հայտնվել Իզմիրլյան բժշկական կենտրոնում, մյուս «հերոսը» շնչահեղձ է լինում դատական նիստերի ժամանակ, իսկ մեկ այլ հերոս «դուխով» հայտարարում, որ իր տեսակը չի վախենում բանտից և խոսում իր նախկին գործընկերոջ պոկված կոշիկի մասին։ Ռուբեն Հայրապետյանի երեկվա «հերոսությունը» ըստ էության ոտնձգություն և բացահայտ ծաղր կարելի է համարել թե պետության, և թե քաղաքացու նկատմամբ։

«Հերոսություն», որը անպատասխան թողնելը ուղղակի ամոթալի կլինի թե քաղաքացիների և թե իշխանությունների համար։ Ու մինչ նախկինների մնացուկները հրճվում և ցնծում են իրեն նոր հերոս հռչակած Նեմեց Ռուբոյի երեկվա հարցազրույցով հարկ ենք համարում վերհիշել մի քանի դրվագ նրա «հերոսական» անցյալից։ Եվ այսպես չվախենալուց, խիզախությունից, հայրենասիրությունից, անկոտրուն տեսակից խոսում է մի մարդ, ով համարձակություն չունեցավ կանաչ դաշտում մրցել Ադրբեջանի չեմպիոն Բաքվի «Նեֆթչիի» դեմ։ 2005 թվականին ԱՊՀ երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում այն ժամանակ Հայրապետյանին պատկանող Երևանի «Փյունիկը» Մոսկվայում պետք է մրցեր «Նեֆթչիի» հետ։ Տեղեկանալով, որ իր թիմին բաժին է հասել ադրբեջանական ակումբ, Ռուբեն Հայրապետյանը իր թիմի հետ փախչել էր Մոսկվայից, ինչի հետևանքով են մեր չեմպիոնին տեխնիկական պարտություն էր գրանցվել։ Հայրապետյանի այս քայլի հետևանքով ողջ Ադրբեջանը ծաղրում էր մեզ։ Վերադառնալով Երևան Հայրապետյանը հայտարարել էր, որ նման որոշում է կայացրել վերադասի հրահանգով։ Այսինքն այն «հերոսի» հրահանգով, որը դարձել է Իզմիրլյանի մշտական «պացիենտը»։

Կարծում ենք Նեմեց Ռուբոյի կողմից «հերոսության» ավելի վառ դրսևորում դժվար է պատկերացնել։ Սա թերևս անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջն է, որը նույնիսկ համեմատել չի կարելի Իտալիայից կրած 9։1 հաշվով պարտության հետ։ Արդեն 2008 թվականին, երբ Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում պետք է մրցեր Թուրքիայի հետ, Հայրապետյան Ռուբենը որոշեց փոխել ՀՖՖ-ի գերբը։ Ու իր խոսքով սխալմամբ գերբի վրա պատկերված Մասիս սարի պատկերը փակեց գնդակով։ Թուրքիայի հետ հանդիպումից հետո, Հայրապետյանը նշեց, որ անգիտակցաբար սխալվել է։ Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպման օրը՝ Հայրապետյանի ընկերը՝ Սերժ Սարգսյանը անջատել էր Ծիծեռնակաբերդի լույսերը, որ «Հրազդան» մարզդաշատում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանկարծ չնեղվի։ Ահա թե ովքեր են մեր օրերի «հերոսները», որոնք կարող եմ մարդուն բնորոշել կոշիկով կամ կոշիկի տակացույով։ Այնուամենայնիվ, երեկ Հայրապետյանը արեց մի հայտարարություն, որի հետ չհամաձայնվել ուղղակի չի կարելի․ «Իմ կոշիկը, երբեք չի պոկվի, Թովմաս Գրիգորյանի կոշիկը երբեք չի պոկվի․․․»։ Այո, ձեր կոշիկը երբեք չի պոկվի, քանզի ժողովրդից թալանված գումարներով գնում են սուպեր կոշիկներ, որոնք չեն օգտագործվում միայն հարմարավետ քայլելու համար։

Այդ կոշիկներով դուք և ձեր նմանները «քացու տակ» եք գցում ռազմական բժիշկին, սպանում նրան։ Ձեր արյունոտ կոշիկների հետքերը ցավոք նկատելի են մինչ օրս։ Ցավալի է նաև, որ այսօր՝ նոր Հայաստանում արյունոտ կոշիկներով մարդիկ փորձում են շարունակել իրենց քայլերթը։ Քայլերթ, որի կասեցման առաջնագծում պարտավոր են լինել այսօրվա իշխանությունները։ Ինչևէ, եթերի սկզբում հայտարարելով, որ հոգնել է և արդեն զզվում է ֆուտբոլից Հայրապետյանը այնուհետև ներկայացրեց հայկական ֆուտբոլի փրկության իր տեսլականը փորձելով սևացնել Արմեն Մելիքբեկյանին և ջուր լցնել իր թեկնածուի ջրաղացին։ Միանգամից ասենք, որ իր այս քայլով Հայրապետայնն ուղղակի բացահայտ ֆավորիտ հռչակեց հենց Մելիքբեկյանին, նրա հաղթելու հնարավորությունը հասցնելով առավելագույնի։

Երեկվա հարցազրույցից հետո, եթե կային մարդիկ ովքեր հակված չէին քվերակել Մելիքբեկյանի օգտին, վստահաբար կարող ենք ասել, որ լսելով Հայրապետյանին անպայման կքվեարկեն հենց Մելիքբեկյանի օգտին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում