Ուրուգվայի հավաքականի հարձակվող Սեբաստյան Աբրեուն վստահ է, որ Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում իրենց թիմի համար ամենաբարդ խնդիրը Մեսսին չեզոքացնելն է լինելու: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աբրեուն հայտարարել է, որ հարկավոր է ամեն կերպ թույլ չտալ Մեսսիին խաղադաշտում ցուցադրել ողջ ունակությունները. «Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին: Նրան պարզապես մորթել է պետք խաղադաշտում: Եթե ավելի լուրջ, ապա հարկավոր է հիանալ նրա խաղով, քանի որ խոսքը աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին է»:








































