Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Բրատիսլավայի գլխավոր ինտրիգը. ի՞նչ ձևակերպում կլինի ԼՂ գործընթացի բանակցային ձևաչափի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի կունենա ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովը, որի շրջանակներում նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։ Այս հանդիպման մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտնել էր դեռևս հոկտեմբերի վերջին։

Այս տարվա ընթացքում Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն 6-րդ անգամ, իսկ վերջին մեկուկես տարվա կտրվածքով՝ 9-րդ անգամ։ Վերջին անգամ արտգործնախարարները համանախագահների հետ միասին հանդիպել էին սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում։ Բնականաբար, թեև Բրատիսլավայից էլ սպասելիքները ղարաբաղյան հարցի շուրջ խաղաղ դիվանագիտական պրոցեսի առաջընթացի առումով մեծ չեն, այդուհանդերձ, այն որոշ հետաքրքրություն առաջացնում է։ Առավել ևս, նախօրեին բանակցային գործընթացի որոշ մասնակիցներ ամեն ինչ արել են ինտրիգը մեծացնելու համար։ Մասնավորաբար, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է, թե հնարավոր է՝ Բրատիսլավայի գագաթնաժողովից հետո լինի հնգակողմ (Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների արտգործնախարարների) հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն էլ կրկին խոսել է հակամարտության կարգավորման շուրջ «առարկայական» («սուբստանտիվ») բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին՝ հույս հայտնելով, որ Բրատիսլավայի հանդիպումը նոր փուլի սկիզբ կդառնա այս առումով։ Մամեդյարովը նաև հույս է հայտնել, որ Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի արդյունքներով, կհաջողվի ընդունել հնգակողմ հայտարարություն, որտեղ կողմերը կարտահայտեն հավատարմությունը հիմնարար սկզբունքներին։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ, նախօրեին խոսելով դեկտեմբերի 4-ի հանդիպման մասին, ասել է, որ «մենք հավատարիմ ենք հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և գնում ենք մեր աշխատանքը, մենք ունենք մեր գերակայությունները և աշխատելու ենք դրանց շուրջ»: Արտգործնախարարը նաև հղում է արել շաբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, որով հայկական կողմը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում էր ստացել Արցախի ՊԲ զինծառայողը: «Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին», – հայտարարել էր ՀՀ ԱԳՆ-ն՝ ավելացնելով, որ Բրատիսլավայում անցկացվելիք նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով: Այս հարցն էլ ամենայն հավանականությամբ կլինի այսօր կայանալիք հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգի կարևոր կետերից մեկը:

Իսկ ինչ վերաբերում է Բաքվում երեկ արված հայտարարություններին՝ թերևս դժվար է չնկատել կամ անտեսել բավական ակնհայտ լավատեսական նոտաները թե՛ Լավրովի և թե՛ Մամեդյարովի մեկնաբանություններում: Թե ի՞նչ վիճակում է այսօր բանակցային գործընթացը Արցախի հարցի շուրջ, ի՞նչ նախագիծ են քննարկում բանակցող կողմերը կամ քննարկո՞ւմ են արդյոք հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, թե՞ ոչ՝ ամբողջ աշխարհում գիտեն հաշված թվով մարդիկ: Բայց դա չի խանգարում պարոն Լավրովի խորհրդավոր, բայց չարչրկված «առաջարկների» կամ «պլանի» մասին պարբերաբար բարձրաձայնող Մամեդյարովին ու այդ պլանի գոյությունը հերքող Լավրովին հայտարարել, որ իրենք ղարաբաղյան հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն են տեսնում: Սա նույնպես շատ հետաքրքիր ու կարևոր ենթահարց է ընդհանուր այս օրակարգում:

Բայց Բրատիսլավայի գլխավոր ինտրիգն, այնուամենայնիվ, կապված է այն հարցի հետ, թե կընդունվի՞ արդյոք ամփոփիչ հնգակողմ հայտարարություն ղարաբաղյան հարցի մասին ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի արդյունքներով և ընդունվելու դեպքում ի՞նչ բովանդակություն այն կունենա:

Այս հայտարարությունները, որոնք անում են Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ամեն տարվա դեկտեմբերին Եվրոպայի այս կամ այն քաղաքում տեղի ունեցած նախարարական խորհրդաժողովից հետո, շատ կարևոր են այն առումով, որ դրանցում տեղ գտած շեշտադրումներից ընդհանուր առմամբ պարզ է դառնում, թե հիմնախնդրի կարգավորման ի՞նչ սկզբունքների և չափանիշների շուրջ են ընթանում բանակցությունները և ի՞նչ դիրքորոշում ունեն դրանց վերաբերյալ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Վերջին մեկուկես տարվա ամենաարդիական հարցերից մեկը բանակցային այս պրոցեսում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերով, դարձել է բանակցային ձևաչափի հարցը: Եվ եթե հիշենք, որ միջնորդներից Ռուսաստանը վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելիորեն փոխել է իր դիրքորոշումը բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության հարցի վերաբերյալ՝ Լավրովի շուրթերով հայտարարելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել հակամարտության կարգավորման շուրջ (ի դեպ, Բաքվում էլ Լավրովն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված ցանկացած որոշում պետք է ընդունվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի բնակիչների կողմից), Ադրբեջանն էլ իր հերթին փորձում է որպես Արցախի իշխանություններին իրավահավասար կողմ ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքին» և ամեն ջանք գործադրում է, որ այդ «համայնքի» ներկայացուցիչը նույնպես ընդգրկվի բանակցային պրոցեսում, իսկ Մամեդյարովն էլ երեկ ակնարկեց, որ հայկական և ադրբեջանական կողմերը կարող են համաձայնության չգալ Բրատիսլավայում համատեղ հայտարարության շուրջ, ապա պարզ կդառնա, որ ամենախնդրահարույց հարցերից մեկն այնտեղ լինելու է այն, թե ի՞նչ ձևակերպում կառաջարկեն եռանախագահների ներկայացուցիչները ղարաբաղյան բանակցությունների ձևաչափի վերաբերյալ և համաձայնության կգա՞ն արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այդ ձևակերպման շուրջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։

– Պարոն Սկակով, Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարելի է ակնկալել Բրատիսլավայի հանդիպումից, այդ թվում՝ հայտարարության մասով:

– Մեծ հաշվով ոչինչ էլ պետք չէ ակնկալել: Կարելի է թերևս ակնկալել ինչ-որ առաջարկներ, հայտարարություններ հակամարտ զորքերի շփման գծում անվտանգության միջոցառումներ իրականացնելու, դիտորդների առաքելության և այն մասին, որ լայնածավալ ռազմական գործողությունները չպետք է լինեն: Սա է այն հարցը, որը կարող է արդիական, իրական և իրականանալի լինել, եթե միջնորդները ճնշում գործադրեն հակամարտության բոլոր կողմերի վրա: Իսկ ավելին չարժե ակնկալել:

– Լավրովի վերջին հայտարարություններն ու ընդհանրապես Ռուսաստանի վերջին շրջանի ակտիվությունը նույնպես շատ հետաքրքիր է: Լավրովի՝ Բաքու կատարելիք պաշտոնական այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին կարգավորման հարցում աջակցելը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է: Ինչպե՞ս եք այս համատեքստում մեկնաբանում այն կանխատեսումները, որ Մոսկվան կարող է հանդես գալ նոր նախաձեռնությամբ:

– Ես չեմ տեսնում հնարավորություններ և նախադրյալներ նոր նախաձեռնության համար: Ի՞նչ գաղափարների վրա է այն հիմնվելու: Նախաձեռնության համար հարկավոր են գաղափարներ, հարկավոր է գաղափարախոսություն, ինչ-որ նոր բան է պետք: Բայց այսօր չեն երևում նախանշաններ նոր գաղափարների առաջքաշման մասին: Իսկ ընդհանրապես, այո՛, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հարցը եղել և մնում է կարևոր հարց Ռուսաստանի համար ճիշտ այնպես, ինչպես շատ այլ հարցեր, օրինակ՝ հարաբերությունները Վրաստանի հետ, հարաբերությունները Ուկրաինայի հետ, հարաբերությունները Եվրամիության հետ, և այլն: Մենք բազում խնդիրներ ունենք արտաքին քաղաքականության ոլորտում և բոլորն էլ մնում են օրակարգում՝ որպես կարևոր և մշտական հարցեր: Բայց դրանք այսօր, ըստ էության, անլուծելի խնդիրներ են:

– Պաշտոնական Մոսկվայի հայտարարություններում շեշտադրումների փոփոխություններն էլ շատ ուշագրավ են: Այսօր արդեն Լավրովն ասում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության՝ հնարավոր չէ որևէ որոշում ընդունել հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ: Բայց ամիսներ առաջ ՌԴ ԱԳՆ-ն ասում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Երևանի և Բաքվի միջև բանակցությունների միջոցով: Բացի այդ, Բաքվում հայտարարվել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն են տեսնում:

– Կարծում եմ՝ կույրին էլ է պարզ, որ ցանկացած որոշում պիտի ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, առանց Լեռնային Ղարաբաղի հանրության համաձայնության՝ ոչ մի որոշում չի կարող ընդունվել: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է:

Երկրորդը, լավ է, որ դրա մասին սկսել են խոսել: Դա նշանակում է, որ մեր քաղաքական գործիչները ելնում են քաղաքական իրողություններից: Բայց դա կրկին ոչինչ չի ասում, քանի որ առանց այդ էլ բոլորը գիտեին դրա մասին:

– Մեր փորձագետներից մեկը կարծիք է հայտնել, որ Լավրովը փորձում է Փաշինյանի այս թեզը տեղավորել «Լավրովի պլանի» մեջ:

– Չեմ կարծում, թե նման ծրագիր կա: Դա միֆ է: Արդյունքում ոչինչ էլ չստացվեց և չէր կարող ստացվել, քանի որ ամենայն հավանականությամբ ոչ մի ծրագիր էլ չկար: Պարզապես միջնորդները հասկանում են հակամարտության իրողությունները, և այն, որ նրանք սկսում են խոսել դրա մասին, դրական երևույթ է, քանի որ դա ցույց է տալիս, որ այդ իրողություններն ավելի կարևոր ու գերիշխող են դառնում: Իսկ երբ դրանք կարևոր են դառնում, դա կարևոր է:

– Իսկ այսօրվա հանդիպման ամփոփիչ հայտարարության մասին ի՞նչ կարող եք կանխատեսել: ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստերից հետո սովորաբար շատ կարևոր ու հետաքրքիր համատեղ հայտարարություններ են արվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի մասին: Ի՞նչ շեշտադրումներ ու նրբերանգներ եք սպասում նոր հայտարարությունից: Ինչ-որ նոր բան կլինի՞, թե՞ ոչ:

– Չեմ կարծում, թե արժե ինչ-որ նոր բան սպասել: Կրկին հարց է առաջանում, թե կա՞ն արդյոք նախադրյալներ նոր գաղափարների, նոր առաջարկների համար: Ես դրանք չեմ տեսնում: Եթե դուք դրանք ցույց տաք ոչ միայն ինձ, այլև Լավրովին, ապա շատ լավ կլինի: Այդ դեպքում նրանք կիմանան, որ բարենպաստ հող կա նոր գաղափարների, նոր առաջարկների և ընդհանրապես բանակցությունների առաջընթացի համար: Բայց առայժմ, կարծում եմ, նրանք էլ չեն տեսնում այդ նախադրյալները: Այդ իսկ պատճառով կլինի նոր հերթապահ հայտարարություն:

– Հիմա, երբ Ռուսաստանն էլ է ասում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնել, սրանից հետո Բաքուն համաձայնություն կտա՞ ուղիղ բանակցություններին ԼՂՀ-ի ներկայացուցչի ներգրավմանը:

– Բաքուն ցանկացած պարագայում համաձայնություն չի տա: Բայց եթե խոսում ենք հիմնախնդրի լուծմանը հասնելու մասին՝ գլխավորն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցությունների լիիրավ կողմերից մեկը: Սա ամենակարևորն է այսօր: Բայց դա առայժմ իրականանալի չէ Բաքվի դիրքորոշման պատճառով: Այսինքն՝ բոլորն էլ գիտեն, որ դա շատ կարևոր է և առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հիմնախնդիրը կարգավորելը ֆանտաստիկայի ոլորտից է, բայց առայժմ հնարավոր չէ դա անել: Երբ մենք հասնենք նրան, որ Ստեփանակերտը նույնպես նստի բանակցային սեղանի շուրջ, այն ժամանակ արդեն կարելի է մտածել այն մասին, թե ինչպե՞ս կարելի է առաջ շարժվել: Ցավոք, առայժմ սա ֆանտաստիկա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում