Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ալիևը սպասում է, որ Փաշինյանը կսխալվի, և Բաքուն կդառնա Մոսկվայի բնական դաշնակիցը

Արցախի շուրջ բանակցային գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելիորեն ակտիվացել է, թեև բովանդակային քննարկումներ բուն հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, կարծես թե, տեղի չեն ունենում։ Խոսակցությունները հիմնականում վերաբերում են հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանը, անվտանգության ու կայունության հարցերին, մարդասիրական, տեխնիկական բնույթի խնդիրներին և վերջապես բանակցությունների օրակարգին, ձևաչափին, կողմերի դիրքորոշումներին, մոտեցումներին՝ կապված հակամարտության կարգավորման հարցերի հետ։

Վերջին անգամ Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել էին սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում, նախանշելով իրենց հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների հերթական այցը տարածաշրջան և ԱԳ նախարարների մակարդակով նոր հանդիպման անցկացումը։ Մինսկի խմբի՝ հոկտեմբերի 14-17-ը տեղի ունեցած այցի և Երևանում ու Բաքվում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Մնացականյանն ու Մամեդյարովը հաստատել են մինչև տարեվերջ Մինսկի խմբի հովանու ներքո ևս մեկ անգամ հանդիպելու իրենց պատրաստակամությունը։ Եվ հիմա արդեն հայտնի է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի է ունենալու մոտ ժամանակներս Բրատիսլավայում։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը՝ նշելով, որ ինքն ակնկալում է հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում: Ըստ ամենայնի, հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրատիսլավայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում:

Ուշագրավն այստեղ հանդիպման ձևաչափն է։ Սլովակյանի ԱԳ նախարարն ասում է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի է ունենալու իր միջնորդությամբ։ Սակայն ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր մեկնաբանության մեջ ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ:

«Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում: Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»,- նշել Նաղդալյանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ, ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

– Պարոն Տարասով, ի՞նչ հարցեր, Ձեր կարծիքով, կքննարկվեն Բրատիսլավայում և ի՞նչ սպասելիքներ պիտի ունենանք այս հանդիպումից:

– Առաջին հանգամանքն այն է, որ սա սովորական հանդիպում է, առարկայական որևէ սենսացիա կամ առաջխաղացում մենք չենք ակնկալում, քանի որ չի հայտարարվել նույնիսկ հանդիպման նախնական օրակարգը՝ թե ինչի մասին են նախարարները խոսելու: Կան անուղղակի վկայություններ, Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունը այն մասին, որ սեղանին դրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված ինչ-ինչ առաջարկներ, որոնք քննարկում են հակամարտող կողմերը, և Մոսկվան հետևում է այդ սկզբունքներին: Բայց խնդիրն այն է, որ բանակցությունները, ինչպես գիտեք, ընթանում են փակ ռեժիմով, և ոչ ոք չի բացահայտում, թե դրանք ինչ փաստաթղթեր են և սկզբունքորեն ինչ օրակարգ ունի այսօր բանակցային գործընթացը:

Երկրորդը, ղարաբաղյան բանակցությունների նոր ինտենսիվ շրջանը, որը սկսվեց Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո և տևեց մոտավորապես մինչև ս. թ. գարնան կեսերը, կտրուկ դանդաղել է: Մենք գիտենք, որ այդ ընթացքում տեղի են ունեցել բազմաժամյա մի քանի հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, հետո անձնական բնույթի շփումներ եղան Փաշինյանի և Ալիևի միջև: Նրանք, կարծես թե, պայմանավորվեցին որոշ հարցերի շուրջ, ստեղծվեց օպերատիվ կապ, և թվում էր, թե ուրվագծվում են ինչ-ինչ պայմանավորվածություններ: Բայց այսօր երկխոսության տեմպերը կտրուկ դանդաղել են, և նույնիսկ ռուսական կողմն է կարծում, որ երկխոսությունը չի հաջողվում վերականգնել, այն մտել է փակուղի, և Փաշինյանի ու Ալիևի նոր հանդիպման հնարավորություններ այսօր մենք չենք տեսնում:

Երրորդը, սկզբունքորեն ոչինչ չի փոխվել՝ չնայած Փաշինյանի բարդ, հակասական հայտարարություններին. մի կողմից նա ասում է, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է, մյուս կողմից՝ Ղարաբաղը Հայաստան է: Բայց բանակցային գործընթացի ձևաչափը վերափոխելու նրա փորձերը այդպես էլ մնացին պարզապես խոսքեր, քանի որ բանակցություններն այսօր տեղի են ունենում հին ձևաչափով, առայժմ միայն նախարարների մակարդակով: Ղարաբաղյան կողմը չի մասնակցում այս բանակցություններին: Սա փաստ է: Իսկ թե ինչպե՞ս հետագայում կզարգանան իրադարձությունները՝ դժվար է ասել: Բայց կա մի առեղծվածային պահ. ի տարբերություն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի, երբ Ալիևը սպառնալից հայտարարություններ էր անում Ստեփանակերտի և Երևանի հասցեին, հիմա Բաքուն, կարծես թե, կորցրել է իր ագրեսիվությունը: Բաքվում, չգիտես ինչու, հնարավոր են համարում Փաշինյանի հետ ինչ-որ պայմանավորվածության հասնելը: Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե պատրաստ է կիրառել ուժային տարբերակը, բայց Մոսկվայում համոզված են, որ ներկա պահին հիմնախնդրի լուծման ուժային սցենարը չի կարող գործարկվել՝ թեկուզ այն պատճառով, որ Ադրբեջանը 2016 թ. ապրիլին սկսեց պատերազմը՝ հույսը դնելով Թուրքիայի աջակցության վրա, բայց հիմա Թուրքիան բարդ վիճակում է. զբաղված է քրդական խնդրով, ներքաշվել է Սիրիայի հակամարտությանը և Անդրկովկասի հարցերով զբաղվելու ժամանակ չունի: Իսկ Ալիևը դժվար թե ինքնուրույն որոշում կայացնի պատերազմ սկսել, ուստի նա պահպանում է ստատուս-քվոն:

Մյուս կողմից՝ ավելի լավ է խոսել, քան պատերազմել: Մինսկի խումբը շարունակում է աշխատել, և կողմերից որևէ մեկը՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը չեն հրաժարվել Մինսկի խմբի ձևաչափից, նրանք աջակցում են համանախագահների աշխատանքին, համանախագահները գալիս են տարածաշրջան, մշտադիտարկում են իրականացնում և, այսպես թե այնպես, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են կազմակերպում արտգործնախարարների միջև:

Այո, հանդիպումը լինելու է Բրատիսլավայում, ընդ որում՝ հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում: Սա ևս մի նրբերանգ է, որը նվազեցնում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման կարգավիճակը: Այսինքն՝ դա ոչ թե առանձին հանդիպում է, այլ հանդիպում է «այդ թվում»: Սա ևս մի ուշագրավ հանգամանք է, որը ցույց է տալիս՝ Մինսկի խմբին այդքան էլ չի հաջողվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը մղել առաջին պլան: Այսպիսով, ձևավորվում է իրավիճակ, երբ կոնֆլիկտը նորից սառեցվում է, և կողմերը բանակցում են բանակցությունների մասին: Սա ևս շատ կարևոր հանգամանք է, քանի որ նրանք պարզապես քննարկում են բանակցությունների օրակարգը: Ուստի ամենևին էլ փաստ չէ, որ Զախարովայի ասած փաստաթղթերն այսօր քննարկվում են: Այլ տեղեկություն այս հարցի առնչությամբ մեզ հայտնի չէ:

– Իսկ հռետորաբանության սրացումը կողմերի միջև՝ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» խոսքերից հետո… Ալիևն էլ հայտարարեց, թե «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան», խոսեց պատերազմի մասին, խոսեց Զանգեզուրի մասին:

– Այո, իսկապես Ալիևը հետաքրքիր հայտարարություններ արեց՝ ինչպես և Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստանի մասն է: Ալիևն էլ պատասխանեց, թե Ստեփանակերտն իրենց պատմական տարածքն է: Հետո՝ թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովին հայտարարեց, թե Զանգեզուրը ժամանակին խլել են Ադրբեջանից, և դա քանդել է ուղիղ կամուրջը Ադրբեջանի և թյուրքական աշխարհի միջև: Նա, իհարկե, նկատի ուներ Թուրքիան: Այս իմաստով նա իրականում ճիշտ է: Խորհրդային տարիներին, երբ Մոսկվային չհաջողվեց սոցիալիստական հեղափոխությունը Աթաթուրքի հետ, նրանք որոշեցին փոխանցել Զանգեզուրը… պահել Զանգեզուրը Հայաստանի կազմում: Այսօր, այսպես կոչված, պանթյուրքիստական ծրագիրն իրագործելու համար օբյեկտիվ որևէ նախադրյալ և հիմք չկա: Սա ընդամենը բանավոր վեճ է, բանավոր մենամարտ, որը տասնամյակներ շարունակ ընթացող ինֆորմացիոն պատերազմի հիմնական բաղադրիչներից մեկն է:

– Ալիևը Զանգեզուրի վերաբերյալ կիրառել է «փոխանցել» բառը: Բայց արդյո՞ք սա կոռեկտ բառ է տվյալ պարագայում: Փոխանցել են, օրինակ, Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը Ադրբեջանին: Իսկ Զանգեզուրը, որքան հիշում եմ, չկարողացան նույն տարբերակով փոխանցել, քանի որ տեղի ժողովուրդն ուժեղ ինքնապաշտպանություն կազմակերպեց և դիմադրեց մինչև վերջ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել Զանգեզուրը Հայաստանի կազմում: Բայց Ալիևն այնպես է ներկայացնում հարցը, որ իբր Զանգեզուրը «նվիրել են» Հայաստանին:

– Ալիևը հիմա սպասման մարտավարությամբ է առաջնորդվում: Բաքվի հույսն այսօր այն է, որ Փաշինյանն այսօր այնքան լավ հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ, ինչպիսին էին Սերժ Սարգսյանի օրոք: Փաշինյանն ինչ-որ ինքնուրույն խաղ է վարում, Ռուսաստանի հետ հարաբերությունների տարբեր ասպեկտներ վերստուգման են ենթարկվում: Ընդ որում՝ շատ հնարավոր է, որ նա օբյեկտիվորեն ճիշտ է, բայց դա անելու ձևը ջղաձգումներ է առաջացնում Մոսկվայում: Ամենավառ օրինակներից մեկը Քոչարյանի պատմությունն է: Հիշենք, որ Քոչարյանը անձնական լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ: Այսինքն՝ Հայաստանի իմիջը Մոսկվայի աչքին այդքան դրական չէ, ինչպիսին էր նախկինում:

Եվ Ալիևը հույս ունի, որ Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունն ի վերջո կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը ավելի շատ հակված կլինի համագործակցելու Բաքվի հետ, որն էլ իր հերթին համագործակցում է Անկարայի հետ: Այսպիսով, կրկնվում է 1920-ականների այն սխեման, երբ ստորագրվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, և Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի կազմի մեջ: Նա կարծում է, որ Փաշինյանը սխալ կգործի, կհեռանա Ռուսաստանից, և Բաքուն կդառնա Մոսկվայի բնական դաշնակիցը՝ ինչպես և Անկարան: Իսկ Երևանը կդառնա դեպի Արևմուտք կողմնորոշվող կենտրոն, որն, իհարկե, հակառակորդ չէ, բայց առանձնապես Մոսկվայի վստահությունը չի վայելում: Եվ եթե Փաշինյանը սխալվի՝ այդ ժամանակ Ալիևը ղարաբաղյան ուղղությամբ մանևրելու ավելի շատ հնարավորություններ կստանա: Ու նա հույս ունի հաղթել այս մենամարտը ավելի շատ ոչ թե ռազմական ճանապարհով, այլ քաղաքական-դիվանագիտական ջանքերով: Անկեղծ ասած՝ ես այդքան էլ չեմ հավատում այս սցենարին: Իրադարձություններն այնպես չեն զարգանում են, ինչպես ենթադրում է Ալիևը: Այս իմաստով պիտի հաշվի առնենք հատկապես այն, որ սկսում է քանդվել Ալիևի թյուրքական (թուրքական) թևը: Թուրքիան այսօր պայքարում է իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, և թուրքական կողմից Ադրբեջանի գլխին կարող է փուլ գալ թուրքական ցունամին: Այսպիսով, իրավիճակը շատ ոչ ստանդարտ է, բոլորը սպասման մեջ են: Գլխավոր իրադարձությունները, որոնք կարող են ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, զարգանում են ոչ թե Մինսկի խմբում, Մոսկվայում կամ Արևմուտքում, այլ Մերձավոր Արևելքում: Այն հարցերից, թե ինչպիսի՞ իրավիճակ կձևավորվի Մերձավոր Արևելքում, ինչպե՞ս կորոշվի նախ և առաջ Քրդստանի ճակատագիրը, ապագայում կախված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում