Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վերադարձ ԼՂ բանակցությունների եռակողմ ձևաչափին հնարավոր է. Մոսկվան հանձնում է Քոչարյանին

Նիկոլ Փաշինյանի առաջին հայտարարություններից մեկը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների լիարժեք՝ եռակողմ (Երևան-Ստեփանակերտ-Բաքու) ձևաչափի վերականգնման հարցին։ Խոսքն այն ձևաչափի մասին է, որն ամրագրվել է դեռևս 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում։

 Փաշինյանի հայտարարությունները մնում են անարձագանք

Փաշինյանի մոտեցումը այս հարցին շատ պարզ է ու տրամաբանական՝ ինչպե՞ս կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի։ Եվ, այնուամենայնիվ, չնայած միանգամայն արդարացի հարցադրմանը՝ Հայաստանի վարչապետի հայտարարությունները այս թեմայով շուրջ մեկուկես տարի դրական արձագանք չէին գտնում միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։ Ավելին, ս.թ. մարտի 9-ին արված հայտարարությամբ համանախագահներն ըստ էության քննադատեցին հայկական կողմին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ միակողմանիորեն բանակցային ձևաչափի փոփոխություն պահանջող հայտարարություններից։

Եթե խոսենք համանախագահող երեք պետությունների (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, ԱՄՆ) դիրքորոշումների մասին առանձին-առանձին, ապա նույն Ռուսաստանը, որը թերևս ամենաակտիվն է բանակցային գործընթացում և առավել հաճախ է խոսում հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի մասին, իր դիրքորոշումներում որևէ կերպ ցույց չէր տալիս, որ կարևորում է Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի սուբյեկտայնությունը և նրա ձայնը իր ճակատագրի որոշման գործընթացում։ Օրինակ՝ օգոստոսին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում արտաբերեց իր հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» խոսքերը, մի քանի օր անց այս հայտարարությունը ճեպազրույցի ընթացքում մեկնաբանեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նշված համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հարցին՝ Զախարովան հայտարարեց, թե Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի միջոցով։

Հոկտեմբերի սկզբին Փաշինյանի վերոնշյալ խոսքերը «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ամենամյա համաժողովի ընթացքում մեկնաբանելու առիթ ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, թե նմանատիպ հայտարարությունները չեն նպաստում Ղարաբաղի հարցի շուրջ քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։ Լավրովը նաև նշել էր, որ առայժմ երկխոսությունը կողմերի միջև չի վերսկսվել, բայց ինքը նոր պատերազմի ռիսկեր այս պահին չի տեսնում։

Ավելի ուշ, երբ լրագրողները նույն Զախարովային հարցրել են, թե կողմերի միջև ուղիղ երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտության մասին խոսելիս ի՞նչ նկատի ուներ Լավրովը, խոսնակը պատասխանել է. «Բանակցություններ երկու պետությունների միջև»։ Այսինքն՝ կրկին խոսքը Երևանի և Բաքվի մասին էր, և Արցախի Հանրապետության գործոնը բանակցություններում մնաց անտեսված։

 Ինչո՞ւ է Մոսկվան փոխում շեշտադրումները. Քոչարյանի գործոնը

Բայց նոյեմբերի 10-11-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Լավրովը նկատելիորեն փոխեց ռուսական կողմի շեշտադրումները՝ իր հայաստանցի գործընկերոջ հետ ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել հակամարտության կարգավորման շուրջ, քանի որ Հայաստանը ուղղակի չի ստորագրի առաջարկված փաստաթուղթը։

Իսկ արդեն այս շաբաթ՝ նոյեմբերի 21-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի բանակցային ձևաչափի փոփոխությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան համաձայնության հասնեն տվյալ հարցի շուրջ:

Թե ինչո՞վ է պայմանավորված պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման մեջ շեշտադրումների նման ակնհայտ փոփոխությունը՝ դժվար է միանշանակ ասել: Կարելի է միայն ենթադրություններ անել՝ փորձելով կարդալ Լավրովի խոսքերի տողատակերը: Այս պարագայում, իհարկե, պիտի հաշվի առնենք թե՛ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան վերջին մեկուկես տարվա ընթացքում և թե՛ Հայաստանի ներքաղաքական իրողությունները, քանի որ բոլոր այս հարցերը, այդ թվում՝ ղարաբաղյան պրոցեսը, սերտորեն փոխկապակցված են և ազդում են իրար վրա: Նույն պարբերության մեջ Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը նաև թափանցիկ ակնարկ է արել այն մասին, որ Հայաստանի նախկին նախագահներից մեկն է դուրս թողել Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչներին բանակցային գործընթացից՝ որոշելով, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը:

Եթե նայենք Լավրովի այս հայտարարությունից հետո հայկական մեդիադաշտում արված մեկնաբանությունները, ապա վերլուծաբանների գերակշիռ մասի կարծիքով՝ խոսքը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Հատկանշականն այստեղ այն հանգամանքն է, որ Քոչարյանը ՌԴ նախագահ Պուտինի մտերիմ ընկերն է և Հայաստանում համարվել է Կրեմլի դաշնակիցը: Քոչարյանի աջակիցներն էլ, ովքեր այսօր կատաղի պայքար են մղում Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանությունների դեմ՝ նրան կալանքից ազատելու համար, ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանի ղեկավարությունն աջակցում է իրենց: Բայց Լավրովի վերոնշյալ խոսքերը, շատ վերլուծաբանների կարծիքով, կարող է նշանակել, որ Մոսկվան ըստ էության հանձնում է Քոչարյանին: Չմոռանանք, որ Լավրովը մեր ժամանակների ամենահմուտ դիվանագետներից է և հենց այնպես որևէ խոսք չէր ասի ու նման բացահայտ ակնարկներ չէր անի: Նշանակում է՝ եթե ասել է, ուրեմն իրոք այդ խոսքերն ինչ-որ ուղերձ են պարունակում: Եվ եթե իրոք այդպես է, ապա, բնականաբար, դա ամենայն հավանականությամբ եղել է երկկողմ գործարքի մի մասը:
Թե կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություն է եղել, և ի՞նչ զիջումներ է արել Փաշինյանի կառավարությունը՝ Արցախի բանակցային ձևաչափի և Քոչարյանի հարցում Մոսկվայի աջակցության դիմաց, բնականաբար հնարավոր չէ ասել առանց ստույգ տեղեկության: Բոլոր դեպքերում սա է ընդհանուր համատեքստը, և Լավրովի ու ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը Ղարաբաղյան հարցի բանակցային ձևաչափի մասին պետք է դիտարկել այս պատկերի մեջ:

https://img5.eadaily.com/r650x400/o/c5d/f4c801ffb3241c42b19058cb346f1.jpg

Ստեփանակերտը պետք է ուղղակիորեն մասնակցի բանակցություններին

Այդուհանդերձ, ռուսաստանցի որոշ փորձագետներ փոփոխություն չեն տեսնում Մոսկվայի դիրքորոշման մեջ: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերում նոր բան չկա: Իսկ արցախյան կողմին բանակցություններից դուրս թողնելու համար Կռիլովը մեղադրում է Հայաստանի նախկին իշխանություններին:

«Ես ինքս բազմիցս մեկնաբանել եմ այս հարցը ու ասել, որ վերադարձ եռակողմ ձևաչափին հնարավոր է: Հայաստանն ինքն է հրաժարվել եռակողմ ձևաչափից: Դա շատ անխոհեմ քայլ էր Երևանի կողմից: Ոչ ոք չի բացառել վերադարձը եռակողմ ձևաչափին, բայց դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը: Եթե Ադրբեջանը չհամաձայնի, այդ դեպքում բանակցությունները կդադարեցվեն, և բանակցային գործընթաց չի լինի: Ինչ վերաբերում է Լավրովի այն խոսքերին, որ առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության ցանկությունը հաշվի առնելու հնարավոր չէ որևէ հարց լուծել, ապա կրկին դա եղել է Ռուսաստանի հետևողական դիրքորոշումը, որը չի փոխվել 1994 թ.-ին զինադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր: Ամեն ինչ կախված է Ադրբեջանի և Հայաստանի ցանկությունից: Երբ նրանք համաձայնության գան, Ռուսաստանն ու մյուս միջնորդները կերաշխավորեն այդ պայմանավորվածությունները իրենց համատեղ ջանքերով և բոլոր հնարավոր միջոցներով»,- նշեց Կռիլովը՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան հիմնահարցն ուղղակի հնարավոր չէ լուծել առանց Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց կարծիքը հաշվի առնելու: Ուստի հայկական դիվանագիտությունը պիտի ակտիվացնի իր ջանքերը՝ բանակցությունների եռակողմ ձևաչափը վերականգնելու համար:

«Ինչպե՞ս կարելի է լուծել այս հարցը առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը հաշվի առնելու, և հետո կյանքի կոչել այդ որոշումը: Ի՞նչ է, պիտի զո՞րք ուղարկեն այնտեղ ու վտարե՞ն նրանց, եթե նրանք չընդունեն ձեռք բերված համաձայնությունը հիմնախնդրի կարգավորման շուրջ: Հետևաբար նրանք պիտի ուղղակիորեն մասնակցեն բանակցություններին, որպեսզի կարողանան հայտնել իրենց կարծիքը և միանան այդ համաձայնությանը: Դա պարզից էլ պարզ է: Մենք ելնում ենք նրանից, որ հարցը ոչ թե ինքնորոշումն է, այլ տարածքային ամբողջականությունը և տարածքային վեճը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իսկ «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևը ենթադրում է, որ սա Հայաստանի տարածքն է: Բայց այստեղ կան շատ բարդություններ: Պատահական չէ, որ այդ հայտարարությունից հետո Հայաստանի խորհրդարանը չգնաց համապատասխան որոշումներ ընդունելու ճանապարհով՝ իրավականորեն ամրապնդելու այն, որ այս տարածքը Հայաստանի տարածքն է: Իսկ մինչ այդ, քանի դեռ դա չի ամրագրվել Հայաստանի Սահմանադրության մեջ, հարցը կմնա վիճելի»,- նշեց ռուսաստանցի քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում