Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Լավրովը երկրորդ փորձն է անում Ապրիլյան պատերազմից հետո. ԼՂ հարցում հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում

Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կազմակերպած վերջին հանդիպման առնչությամբ շատ հարցեր դեռևս շարունակում են անպատասխան մնալ։ Իսկ հանդիպումից հետո մասնավորապես ադրբեջանական կողմի կազմակերպած տեղեկատվական արտահոսքը նոր հարցեր է առաջացնում վաղուց հայտնի ու բազմիցս քննարկված ենթադրյալ նախագծերի, առաջարկների վերաբերյալ։ Խոսքն, իհարկե, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի և ռուսական կողմի նախաձեռնությունների մասին է։

Սեղանին ռուսական առաջարկնե՞րն են

Մոսկվայում, ինչպես տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին, Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում նշվում էր, թե հանդիպման մասնակիցները զարգացրել են մինչ այդ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ անդրադառնալով իրադրությանը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հեռանկարներին։ Հայտարարության մեջ, իհարկե, նշվում է, որ բանակցողները անվտանգության, տեխնիկական, հումանիտար հարցերից զատ, մտքեր են փոխանակել նաև հիմնախնդրի կարգավորման հիմնարար հարցերի շուրջ, և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու ջանքեր գործադրել քաղաքական-դիվանագիտական միջոցներով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, բայց ձևակերպումները, բնականաբար, ընդհանրական էին, այսինքն՝ չէր նշվում՝ հիմնախնդրի կարգավորման ի՞նչ նախագիծ է դրված բանակցությունների սեղանին, ի՞նչ առաջարկներ են արվել և այլն։

Բայց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հանդիպումից հետո փորձել է որոշ չափով բացել փակագծերը՝ ադրբեջանցի լրագրողներին ասելով, թե Մոսկվայում քննարկվել են 2016 թվականին Ռուսաստանի արած առաջարկությունները։ Նրա խոսքերով՝ հանդիպման օգտակարությունն այն է, որ իրենք հիմա ավելի խորությամբ են հասկանում, թե ինչ խնդիրներ կան և որոնք է անհրաժեշտ լուծել։

«Օրինակ՝ Հայաստանը բարձրացնում է կարգավիճակի ու անվտանգության հետ կապված հարցեր, մենք առաջին հերթին բարձրացնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և հարկադրաբար հեռացած մարդկանց վերադարձի հարցերը: Այս չորս հարցերի շուրջ մենք բազմակողմանի քննարկումներ ունեցանք: Կարծում եմ՝ համաձայնեցինք շարունակել քննարկումները»,- ասել է Մամեդյարովը։

Այս տեղեկությունը ադրբեջանցի լրագրողներից մեկը փորձել է ճշտել Ռուսաստանի արտգործնախարարից, սակայն Լավրովը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Մամեդյարովի հայտարարությունը՝ ասելով, թե «ես այստեղ հավելելու բան չունեմ»։

«Չեն համապատասխանում իրականությանը»

Իսկ պաշտոնական Երևանը հերքել է Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ, նախ, Մամեդյարովն ըստ էության, խախտել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ անելով հայտարարություններ, որոնք դուրս են համաձայնեցված ձևակերպումներից և հակասում են դրանց, և երկրորդը, «դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը»։

«Հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։ Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս, եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Մոսկվայի հին ու նոր ծրագիրը

ՀՀ արտգործնախարարության այս պարզաբանումից հետո թեման կարելի էր փակված համարել, եթե բանակցային գործընթացը Արցախի հարցի շուրջ չլիներ այսքան փակ, տեղեկատվությունը փակ դռների հետևում տեղի ունեցող քննարկումների մասին չլիներ այսչափ աղքատիկ, ու բացի դրանից՝ չլինեին բավական լուրջ փաստարկներ, կասկածներ և նույնիսկ վկայություններ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ու, առհասարակ, մեր տարածաշրջանում առանցքային դերակատարում ունեցող Ռուսաստանի որոշակի նկրտումների մասին։ Խոսքը հայտնի «Լավրովի ծրագրի» մասին է, որի իրականացման «դինամիկ փուլը», ինչպես պնդում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը, 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմն էր։

Այս ենթադրյալ նախագծի բովանդակության որոշ հատվածներ մամուլին հայտնի դարձան Ապրիլյան պատերազմից ամիսներ առաջ։ 2015-ի նոյեմբերին՝ Սերգեյ Լավրովի երևանյան այցից հետո, ռուսական «Կոմերսանտ» թերթը «Լեռնային Ղարաբաղին միացնում են մաքոքային դիվանագիտություն» վերտառությամբ հոդված հրապարակեց՝ նշելով, թե Լավրովը եկել էր քննարկելու Ռուսաստանի նախապատրաստած խաղաղության գաղտնի ծրագիրը, որը մամուլում ստացավ «Լավրովի պլան» անվանումը։ Հենց այդ շրջանում նույն Մամեդյարովը մեծ գոհունակությամբ հայտարարում էր, թե Լավրովը «առաջարկներ» է արել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որոնք կարող են նպաստել հիմնախնդրի կարգավորմանը։ Բայց տեղեկությունը չհաստատեց։ Պաշտոնական Երևանն էլ, ինչպես այժմ, այն ժամանակ էլ հերքեց մամուլում տեղ գտած տեղեկություններն ու Մամեդյարովի հայտարարությունները։

ԼՂ հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագրի բովանդակությունը Ապրիլյան պատերազմից երկու ամիս անց հրապարակեց Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ հղում անելով դիվանագիտական տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններին։

Փարիզն ու Վաշինգտոնը աջակցո՞ւմ են

Ու թեև Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդն էլ փետրվարին ի լուր աշխարհի հայտարարեց, որ այսօր բանակցությունների սեղանին դրված է «Լավրովի նախագիծը», այդուհանդերձ, բավարար հավաստի տեղեկության պակասը թույլ չի տալիս լիարժեք պատկերացում կազմել այն մասին, թե ի՞նչ է տեղի ունենում բանակցային պրոցեսի ներսում։ Կա նաև մեկ այլ կարևոր հարց՝ եթե Մոսկվան իսկապես փորձում է առաջ մղել իր վաղեմի ծրագիրը՝ Մինսկի խմբի մյուս համանախագահողները՝ Ֆրանսիան կամ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները, ռուս-ամերիկյան խորացող դիմակայության պայմաններում կաջակցե՞ն ռուսական կողմի ջանքերին՝ նկատի ունենալով այն պարզ հանգամանքը, որ Ռուսաստանն է ղարաբաղյան կարգավորման գործընթացի ոչ ֆորմալ առաջատարն ու Ռուսաստանը կարող է ամենաշատը ազդել հայկական և ադրբեջանական կողմերի միջև, թե՞ Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը միջազգային այլ հարթակներում կարող է տեղափոխվել նաև Մինսկի խումբ՝ աշխարհաքաղաքական նոր իրադրություն ստեղծելով Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Ռուսների ստրատեգիական նպատակը

«Լավրովի ծրագրի» առանքային կետերից և ստրատեգիական նպատակներից մեկը, ինչպես Ապրիլյան պատերազմից հետո ասում էին շատ հայ և ռուսաստանցի փորձագետներ, Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական զորքերի տեղակայումն է՝ «խաղաղապահական» առաքելության անվան տակ, բայց դրա իրական նպատակը ռեգիոնում Մոսկվայի ազդեցությունն ուժեղացնելն է։ Ռուսաստանի այս մտադրության մասին, ի դեպ, նախորդ տարվա վերջին իրեն հատուկ ուղղամտությամբ խոստովանեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը ասելով, թե Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ընթացքում, որը հավանաբար տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերին, ինքն ու Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել են Սերժ Սարգսյանին հանձնել 5 հայտնի շրջանները, որի դեպքում իրենք պատրաստակամություն էին հայտնում ՀԱՊԿ-ի զորքերը մտցնել Լեռնային Ղարաբաղ և ապահովել բնակչության անվտանգությունը։ Սակայն Հայաստանի այն ժամանակվա նախագահը մերժել է այդ առաջարկը։

Ռուսաստանը լրջորեն տրամադրված չէ

Փորձագետներից շատերը, սակայն, լուրջ չեն վերաբերվում «Լավրովի ծրագրի» մասին խոսակցություններին և կասկածում են, որ նույնիսկ դրա առկայության դեպքում հակամարտության կողմերը և հատկապես հայկական կողմը կընդունեն այդ առաջարկները։

Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը ասում է, որ իր տեղեկություններով՝ սա ոչ թե ընդհանուր Մինսկի խմբի, այլ Ռուսաստանի առանձին ծրագիրն է, սակայն պարզ չէ, թե այն տարածքային ի՞նչ փոփոխություններ է առաջարկում՝ ներկայիս ստատուս-քվոյի հետ համեմատ։ Ամեն դեպքում ամերիկացի վերլուծաբանը կարծում է, որ կողմերը դժվար թե համաձայնվեն նշված տարբերակին, այդ թվում՝ Ադրբեջանը չի ուզենա, որ ավելի շատ ռուսական զորքեր լինեն «Հայաստանում և Հայաստանի շուրջ»։

Սթիվեն Բլանկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե եթե Ռուսաստանն իսկապես լրջորեն տրամադրված լիներ, ապա ավելի մեծ ճնշում կգործադրեր Հայաստանի վրա, քանի որ ունի նման լծակներ։

Թե ինչու է ամերիկացի փորձագետը հիմնախնդրի կարգավորման հիմնական խոչընդոտ համարում հենց Հայաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին՝ իհարկե, քննարկման այլ թեմա է։ Ամեն դեպքում Բլանկը կարծում է, թե հայկական կողմը առավելապաշտական մոտեցումներ ունի ղարաբաղյան հարցում, ինչն ինքը սխալ է համարում՝ ասելով, թե ինչ-որ պահի ավելի լավ կլինի՝ Հայաստանը վերցնի այն, ինչ իրեն առաջարկում են բանակցությունների միջոցով և նվազեցնի ռուսական ազդեցությունն իր նկատմամբ։

Ինչ-որ հետաքրքիր բաներ են տեղի ունենում

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովն էլ կարծում է, թե այն, ինչի մասին հայտարարում են բանակցային գործընթացի կողմերը, մասնավորապես՝ Երևանը, Բաքուն, Մոսկվան, զուգահեռ իրականությանն է վերաբերում։ Իրականում փակ բանակցային պրոցեսի ներսում ինչ-որ հետաքրքիր բաներ են տեղի ունենում, որի մասին մենք ոչինչ չգիտենք, և այն ձևակերպումները, որոնք տեղ են գտնում պաշտոնական հաղորդագրություններում, պայմանական ձևակերպումներ են՝ քողարկելու այն թեմաները, որոնք քննարկվում են փակ դռների հետևում և չեն բացահայտվում։ Քաղաքական մեկնաբանը «Առաջին լրատվական»-ին ասաց, թե դա լավ նշան է և նշանակում է, որ ինչ-որ առարկայական բան է քննարկվում։

«Չեմ կարծում, թե այդ առարկայական բանը վերաբերում է հիմնախնդրի իրական կարգավորմանը, քանի որ կարգավորումն այժմ ուղղակի անհնար է։ Ինձ թվում է, որ կողմերը պարզապես փորձում են ֆիքսել անվտանգության այն նոր մակարդակը շփման գծում և լարվածության նվազեցման այն մակարդակը, որը ձեռնտու է բոլորին»։

Դուբնովի կարծիքով՝ ներկայիս քննարկումների հիմնական թեման իրադրությունն է շփման գծում, և այն հանդիպումները, որ այսօր տեղի են ունենում, հակահրդեհային բնույթ ունեն, ոչ թե միտված են հիմնախնդրի լուծմանը։

«Հիմնախնդրի կարգավորման մասին ոչ ոք չի խոսում, և չեմ կարծում, թե սեղանին դրված է որևէ լուրջ, ռազմավարական փաստաթուղթ։ Դրանք գուցե դրված են սեղանին՝ և՛ Մադրիդը, և՛ Կազանը, բայց դրանք ուղղակի դրված են սեղանի մյուս կողմում։ Կարծում եմ, որ այսօր որևէ մեկը լրջորեն դրանք չի դիտարկում։ Քննարկվում են այնպիսի միջոցառումներ, որպեսզի թույլ չտան, որ կայունությունը հակամարտության գոտում ընկնի այն մակարդակից, որը գոյություն ունի այսօր։ Սա խաղաղության գործընթաց է, և պետք չէ այն խառնել հակամարտության կարգավորման հետ»։

Պատերազմի ռիսկերը նվազել են

Ինչ վերաբերում է «Լավրովի ծրագրին» և ռուս-ադրբեջանական հնարավոր համագործակցությանը դրա շուրջ՝ մեր զրուցակիցը կարծում է, որ, ի տարբերություն Ապրիլյան պատերազմի շրջանի, երբ ադրբեջանական կողմին պետք էր ցույց տալ իր ժողովրդին, որ իրենք գործնական քայլեր են անում «Ղարաբաղը վերադարձնելու» ուղղությամբ, այժմ իրավիճակը փոքր-ինչ փոխվել է, և Ադրբեջանը՝ ինչպես Հայաստանը, շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ կարգավորման մեջ, այդ պատճառով էլ Բաքուն մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Փաշինյանի հետ երկխոսություն ձևավորելու հնարավորության նկատմամբ։

Այսպիսով, Վադիմ Դուբնովի կարծիքով՝ այսօր հակամարտության սրացման, պատերազմի վերսկսման ռիսկերը նվազել են. «Կարծում եմ՝ էսկալացիայի ռիսկերը նվազում են, և դա ձեռնտու է երկու կողմերին։ Երկուսն էլ շահագրգռված են, որպեսզի առնվազն ֆիքսեն ռիսկերի նվազեցումը, իսկ առավելագույնը՝ զարգացնեն հետագա նվազեցման պրոցեսը։ Խոսքն այժմ գնում է միայն էսկալացիայի նվազեցման մասին, ոչ ավելին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում