Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է հետաքրքրված լինել Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստայի ծառայություններով:
Տեղեկությունների համաձայն` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը մոտ է լոնդոնյան ակումբ տեղափոխությանը: «Չելսի»-ն պատրաստ է 42.5 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի դիմաց: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստի աշխատավարձին, ապա այն երեք անգամ կգերազանցի ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը:
Հիշեցնենք` օրերս «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ դեռ ոչինչ չի կարող ասել ֆուտբոլիստի ապագայի մասին:








































