Շալկե 04-ի և Գանայի հավաքականի ֆուտբոլիստ Կեվին-Պրինս Բոատենգը որդի է ունեցել: Այդ մասին հայտարարել է հենց ֆուտբոլիստը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Մենք ուրախ ենք ձեզ հաղորդել, որ մեր փոքրիկ տղան այսօր ծնվեց: Բոլորը առողջ են և շատ-շատ երջանիկ»,- գրել է Բոատենգը:
Ֆուտբոլիստի հրապարակած լուանկարը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:





































