Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի մանրամասներն ու վերջին զարգացումները։
Արաղչին շեշտել է ԱՄՆ-ի պատասխանատվությունը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում և ընդգծել Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
Կողմերը կարևորել են Թեհրանի և Էր Ռիադի միջև դիվանագիտական սերտ համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով։








































