«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ հունիսի 16-ին՝ ժամը 00:00-04:00-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Կուրղինյան փողոցում, «40 ամյակ», «Բախշյան», «Զատիկյան» այգիներում և «Մալաթիա» պուրակում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:






































