Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում այսօր տեղի են ունեցել ևս երկու հանդիպումներ: Տուրի կենտրոնական դիմակայության շրջանակներում կայացել է սևիլյան դերբին: Հարազատ «Բենիտո Վիլամարին» մարզադաշտում «Բետիս»-ը ընդունել էր «Սևիլիա»-ին: Սկզբունքային դիմակայությունում հաղթանակը ուղեկցել է «Սևիլիա»-ի ֆուտբոլիստներին: Երկու խաղակեսերում 1-ական գնդակ ուղարկելով «Բետիս»-ի դարպասը Կևին Գամեյրոն հաղթանակ է պարգևել իր թիմին:
Տուրի մյուս հանդիպմանը միմյանց դեմ «Մեստալիա» մարզադաշտում մրցում էին «Վալենսիա»-ն և «էլչե»-ն: Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Պաբլո Պիատին, սակայն 6 րոպե անց Ֆերնան Կորոմինասին հաջողվել է խփել պատասխան գնդակը և հավասարեցնել խաղի հաշիվը: 1:1 հաշվով թիմերը գնացին ընդմիջման, իսկ 2-րդ խաղակեսում՝ հանդիպման 61-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դանիել Պարեխոյին հաջողվեց խփել հաղթական գնդակը և վերջակետ դնել խաղին
«Բետիս» – «Սևիլիա»՝ 0:2
0:1 Գամեյրո (30՛) (11մ), 0:2 Գամեյրո (82՛)
«Վալենսիա» – «Էլչե»՝ 2:1
1:0 Պիատի (22), 1:1 Կորոմինաս (28՛), 2:1 Պարեխո (61՛)
Goal Piatti – Valencia 1-0 Elche – 13-04-2014 by yooong
Goal Coro – Valencia 1-1 Elche – 13-04-2014 by yooong
Goal Parejo – Valencia 2-1 Elche – 13-04-2014 by yooong





































