«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆի կարծիքով` Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակներում կայանալիք հանդիպմանն իր թիմը պետք է առավելության հասնի «Կատանիա»-ի նկատմամբ:
«Մենք լավ ենք նախապատրաստվել «Կատանիա»-ի դեմ խաղին: Ընթացիկ մրցաշրջանի խաղերում միավորներ կորցնելու իրավունք այլևս չունենք: Հիանալի հասկանում ենք, որ այն վիճակում չենք, որպեսզի որևէ դիմակայության ֆավորիտ համարվենք: Այնուամենայնիվ, «Միլան»-ը կարգավորում է իր վիճակը:
Մրցաշրջանի վերջնամասի խաղերի միջոցով մենք արդեն նախապատրաստվում ենք առաջիկա մրցաշրջանին, որն իրավունք չունենք տապալելու: Լավատեսորեն ենք տրամադրված և պետք է հաղթենք «Կատանիա»-ին»,- Tutto Mercato-ն մեջբերում է Զեդորֆի խոսքերը:









































