«Կաշվե ձեռնոց» մրցաշարի արդյունքներով կկազմավորվի բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականը:
2020 թվականին Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը լավագույն մարզիկներով համալրելու, Խաղերին նրանց հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հաշվի առնելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացված է ՀԱՕԿ-ի կազմից, ծրագրել է 2019 թվականի դեկտեմբերի 12-22-ը Երևանում կազմակերպել «Կաշվե ձեռնոց» անվանմամբ մրցաշար:
Մրցաշարի արդյունքներով կընտրվեն լավագույն մարզիկները և կկազմավորվի հավաքական թիմը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կողմից կազմակերպվող վարկանիշային մրցումներին: