Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագո Մոտան նշել է, որ դիմակայության արդյունքը դեռևս որոշված չէ:
«Մենք լավ արդյունքի հասանք, բայց առջևում «Չելսի»-ի դեմ դեռ ևս մեկ դիմակայություն է սպասվում: Լոնդոնի ակումբը շարունակում է ֆավորիտ լինել:
Այն շատ փորձառու թիմ է, ընդ որում խաղալու է սեփական հարակի տակ: «Սթեմֆորդ Բրիջ»-ում մեզ թեժ մրցապայքար է սպասվում»,- ասել է Մոտան:









































