Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլ ենք ուզում. Վերելքի փուլի խայտառակ կողմը…

Հայկական ֆուտբոլային ակումբների վերջին տպավորիչ հաղթանակները ոգևորության մեծ ալիք են բարձրացրել մեր երկրում: Եթե տարիներ առաջ եվրագավաթներում մեր թիմերի մասնակցությամբ հանդիպումներն ընթանում էին կիսադատարկ տրիբունաների պայմաններում, ապա այսօր խաղերից մի քանի օր առաջ տոմսարկղերի մոտ հերթեր են գոյանում: Հայկական ֆուտբոլի վերելքն այլևս իրողություն է, բայց…

Ոգևորությանը զուգընթաց՝ մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որը ոչ միայն նյարդայնացնող է, այլև ամոթալի: Այսօր հայ երկրպագույն հնարավորություն չունի հեռուստատեսությամբ հետևելու մեր թիմերի արտագնա ելույթներին: «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի» (բացառությամբ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղի), «Ալաշկերտի»՝ մրցակցի հարկի տակ փայլուն հաղթանակները ստիպված ենք եղել դիտել միայն ինտերնետային հեռարձակմամբ: Օրեր առաջ համացանցում հայտնվել էր լուսանկար, որում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը «Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա» խաղը դիտում էր հեռախոսով: Ֆուտբոլային կարևորագույն հանդիպումները չհեռարձակելը բնականաբար բողոքի լայն ալիք է բարձրացրել երկրպագուների շրջանում:

Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները հեռարձակում է «Արմենիա» հեռուստաընկերությունը, որը հասանելի չէ հազարավոր մեր հայրենակիցներին, իսկ եվրագավաթների հանդիպումները ընդհանրապես չեն ցուցադրվում: Փոխարենը նույն Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում է, ասենք, կանանց կամ 20 տարեկանների աշխարհի առաջնության հանդիպումները: Հանդիպումներ, որոնք, մեղմ ասած, մեծ լսարան չունեն և ոչ բոլորին են հետաքրքիր:

Բնական է, որ խաղերը չցուցադրելը ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնց մասին այս պահին չենք ցանկանում խոսել: Երկրպագուին քիչ է հետաքրքրում այն, որ մեր թիմերից մեկի խաղերի ցուցադրման իրավունքը պատկանում է, ասենք, գերմանական մի ընկերության, որը հեռարձակման շուրջ լեզու չի գտնում Հանրային հեռուստաընկերության կամ որևէ այլ հեռուստաալիքի հետ: Գոյություն ունեն կարևոր հանդիպումներ, որոնք պետք է հասանելի լինեն հնարավորինս լայն զանգվածի: Որքանո՞վ է նորմալ, որ «Արմենիա» հեռուստաալիք չունեցող մարդիկ ստիպված լինեն կեսգիշերին հյուր գնալ, որպեսզի դիտեն Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները: Գյուղական շատ համայնքներում ՀՀ հազարավոր քաղաքացիներ հնարավորություն չունեն ինտերնետի միջոցով խաղեր դիտելու:

Ֆուտբոլի զարգացման գլխավոր նախապայմաններից մեկը մարզաձևի մասսայականացումն է, որի բաղադրիչներից է նաև կարևոր հանդիպումներ դիտելու հասանելիությունը: Հազարավոր երկրպագուների անունից դիմում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ակումբների ղեկավարներին, հեռուստաընկերություններին՝ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու պահանջով:

Ժամանակին, երբ մերոնք շարունակ պարտվում էին, երկրպագուները մարզադաշտերում վանկարկում էին՝ «ֆուտբոլ ենք ուզում»: Այսօր կարծես ունենք ֆուտբոլ, բայց «ֆուտբոլ ենք ուզում» թեզը շարունակում է մնալ օրակարգային:

Առջևում «Արարատ-Արմենիայի» պատմական հանդիպումներն են Եվրոպա լիգայի փլեյ-օֆում: Հուսով ենք, որ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ պատասխան հանդիպումը ֆուտբոլասերը հնարավորություն կունենա դիտելու հեռուստատեսությամբ:

Մի՛ զրկեք հասարակությանը ցնծության րոպեները վայելելու հաճույքից: Մենք ապրում ենք 21-րդ դարում, և նման երևույթներն իսկապես ամոթալի են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում