Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում հերթական տպավորիչ արդյունքն է գրանցել հունահռոմեական ոճի ըմբիշ, 80 քաշային Վիգեն Նազարյանը:
Մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով չեխ Մարեկ Վրբային հաղթելուց հետո, Նազարյանը զիջել է ուկրաինացի Միկյատա Ալեքսեևին: Սփոփոիչ գոտեմարտերում Նազարյանը նախ 8:1 հաշվով հաղթել է լիտվացի Դամյան Մատվեյկոյին, այնուհետև 8:0 հաշվով Սերբիան ներկայացնող Մարիո Վուկովիչին:
Վճռորոշ գոտեմարտում էլ Նազարյանը 5:3 հաշվով առավելության է հասել Իրանի ներկայացուցիչ Կամարան Սրղաշի նկատմամբ և արժանացել երրորդ մրցանակին:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Իտալիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Վիգեն Նազարյանը նվաճել էր արծաթե Մեդալ: