Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրի երկրորդ խաղային օրն ավարտվեցին 5 հանդիպումներ:
Դորտմունդի «Բորուսիա»-ն 0:3 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Հանովեր»-ի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշռտպան Հենրիխ Մխիթարյանը2 գոլային փոխանցում կատարեց:
Արտագնա հաղթանակ տարավ նաև Մյունխենի «Բավարիա»-ն` առավելության հասնելով «Մայնց»-ի նկատմամբ:
«Հանովեր» – «Բորուսիա Դ.»` 0:3
0:1 Հյումելս (43’), 0:2 Լևանդովսկի (52’), 0:3 Ռոյս (90+1’)
«Մայնց» – «Բավարիա»` 0:2
0:1 Շվայնշտայգեր (82’), 0:2 Գյոտցե (86’)
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները`
«Շալկե» – «Այնտրախտ Բ.»` 2:1
«Շտուտգարտ» – «Համբուրգ»` 1:0
«Վոլֆսբուրգ» – «Աուգսբուրգ»` 1:1






































